Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Թափուր հաստիք 

Հաղորդակցությունների համակարգողի ամբողջ դրույքով հաստիքը բաց է պատասխանատու, ստեղծարար թեկնածուների համար։ Հաղորդակցությունների և նման ոլորտում աշխատանքային փորձը նախընտրելի է։ Դիմումների վերջնաժամկետ՝ փետրվարի 29, 2020։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Հաղորդակցությունների համակարգողը պատասխանատու է բոլոր բնագավառներում Creative Armenia-ի հաղորդակցությունների զարգացման և իրականացման համար: Այն ներառում է.

1) Կայքէջ, լրագրեր, սոց. ցանցեր. կազմակերպել, ստեղծել նյութ և բովանդակություն, թարմացնել, ժամանակացույցին հետևել, և բարելավվել կազմակերպության կայքէջը և սոց. ցանցերում ներկայությունը։ 

2) Ծրագրեր. զարգացնել և իրականացնել Ceative Armenia-ի ծրագրերի հաղորդակցությունը, որը ներառում է ժամանակացույց կազմելը և առաջխաղացման արշավներ իրականացնելը, գովազդելը, հոդվածներ, մամլո հաղորդագրություններ պատրաստելը և ֆոտո, ինչպես նաև, դիզայներների և վիդեո ստեղծողների հետ համագործակցելով, վիդեո նյութեր ապահովելը։ 

3) Հանրային կապեր. ստեղծել զեկույցներ, ծրագրերի համառոտագրեր, նախագծերի առաջարկներ և այլ անհրաժեշտ առաջխաղացման նյութեր, որոնք կնպաստեն կազմակերպության առաջխաղացմանը։

 

Դիմորդները պետք է լինեն պատասխանատու, ճշտապահ, և ունենան ժամանակացույցին հետևելու, բազմազբաղ լինելու և կազմակերպության անդամերների հետ աշխատելու ունակություններ։ Անգլերենի և հայերենի գերազանց իմացությունը պարտադիր է։  

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ. բոլոր հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV talent@creativearmenia.org էլ. հասցեին մինչև փետրվարի 29, 2020 վերջնաժամկետը։ Խնդրում ենք նամակի վերնագրի բաժնում նշել հաստիքը։ Տեղեկացնում ենք, որ կապ կհաստատվի միայն հարցազրույցի փուլ անցած դիմորդների հետ։