Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Creative Armenia-ի թոփ-տասնյակը. հոկտեմբեր, 2019

Ստացե՛ք հոկտեմբեր ամսվա Creative Armenia-ի վառ ակնարկները

Նոյեմբերի 1, 2019  |  հեղ.` Creative Armenia

Հոկտեմբեր ամսին Creative Armenia-ի անդամները, fellow-ները, ստեղծարար կացության և աշխարհի տարբեր շրջաններից արվեստագետները ստեղծարարության սահմաններն առաջ էին մղում իրենց գործունեությամբ, մինչ Creative Armenia-ն զարգացնում և տրամադրում էր նոր հնարավորություններ նորարար արվեստագետների համար։ 

10. Նյու Յորքում, տեղի ունեցավ «Creative Armenia-AGBU Fellow» Արթուր Մակարյանի «Էդիպուսը շրջանում» ժամանակակից օպերայի պրիմիերան։   

9. Մեր ամսագրում, 2019թ.-ի «East West Resident» Վիգեն Գալստյանը զրուցեց Բրյուսելի Վիլա Էմպենում անցկացրած ստեղծարար մեկ ամսվա մասին «Արևելքից արևմուտք. զրույց Վիգեն Գալստյանի հետ» անվանումով հարցազրույցում։ 

8. ԱՄՆում, «Network-ի» անդամ Քրիստին Քասի լուսանկարչական նախագիծը՝ «Սրտի փոխհատուցումները» տպագրվեց «Hyebred» ամսագրում։ 

7. Մինչդեռ մեր ամսագրում դիտարկեցինք ծառերի բազմատեսակ կյանքը «Դիտարկեք ծառը» անվանումով հոդվածում։  

6. Երևանում, մեր 2019թ.-ի  «East West Resident» Ռուբեն Մալայանը ցուցադրեց իր աշխատանքները Հայկական գեղագրության արվեստը ցուցահանդեսի շրջանակներում։ 

5. Ռուսաստանում, «Network-ի» անդամ Ջեյսոն Լեսկին անցկացրեց իր դերասանական արվեստի դասընթացները նպատակասլաց դերասանների համար։ 

4. Մեր ամսագրում, ներկայացվեցին Գումի շուկայի ստվերում մնացած դեմքերը «Գումի շուկայի դեմքերը» անվանումով ֆոտո էսսեում։  

3. Մինչդեռ մեր 2020թ.-ի East-West Residency-ն, որը մեկամսյա ստեղծարար կացություն է առաջարկում Բրյուսելի Վիլա Էմպենում, դեռ ընդունում է հայտեր մինչև նոյեմբերի 3 վերջնաժամկետը։ 

2. Իսկ մեր նոր, «Առաջին էջ» սցենարի մարտահրավերը արդեն մեկնարկվել է՝ մարտահրավեր նետելով սցենարիստներին և գրողներին ուղարկելու «Creative Armenia» անվանումով ֆիլմի իրենց սցենարի առաջին գրավիչ էջը։ 

1. Եվ իհարկե, Creative Armenia-ի մեր երևանյան գրասենյակում տեղի ունեցավ ստեղծարար երեկո, որի ժամանակ տոնեցինք մեր արվեստագետների ձեռքբերումները։