top of page

Creative Armenia-ի թոփ-տասնյակը. նոյեմբեր, 2019

Բաց մի՛ թողեք աշնան վերջին ամսվա ստեղծարար վառ ակնարկները  

Նոյեմբեր 29, 2019  |  հեղ.` Creative Armenia

Նոյեմբեր ամսին Creative Armenia-ի fellow-ները, ստեղծարար կացության և աշխարհի տարբեր շրջաններից արվեստագետները մեծ բեմերում և արվեստի առաջնագծում էին։ Ահա՛, այս ամսվա տասը վառ ակնարկները։ 

10. Նյու Յորքում, «Network-ի» անդամ, դերասանուհի Սարինե Կարապետյանը հանդես եկավ Նենսի Գրիգորյանի «Զաբել» վեպի համանուն թատերական ներկայացման մեջ։ 

9. Օհայոյում, «Network-ի» անդամ, լուսանկարիչ Ռոբերտ Վայցները «Onfilmonly» լուսանկարչության ամսագրում հրապարակեց իր «Yerevan, Armenia on a Zenit 122 and Zorki 4K» ֆոտո էսսեն։ 

8. Նյու Յորքում, «Network-ի» անդամ, դերասանուհի Թամարա Սևունցը ներկայացավ «Կանանց դպրոց» ներկայացում-ընթերցանության մեջ՝ Էմմի մրցանակակիր Սամիրա Վայլիի հետ մեկտեղ։ 

7. Ֆլորենցիայում, «Network-ի» անդամ, գրաֆիկ արվեստագետ Նվարդ Երկանյանը մեկնարկեց իր երրորդ ամենամյա «WHY Graphic Design Festival»-ը։ 

6. Մինչդեռ, Նյու Յորքում, «Spark» դրամաշնորհակիր Րաֆֆի Վարդանյանը ամփոփեց իր «Critical Distance» երաժշտական ալբոմը և դրամահավաք մեկնարկեց Indiegogo-ում։

5. Իսկ Երևանում և Վանաձորում, «Creative Armenia-AGBU Fellow» Նարեկ Մարգարյանը հյուընկալեց  «Organic, Eco Stand-Up» երեկո։ 

4. Երևանում, «Network-ի» անդամ, երաժիշտ Մարիաննա Կարակեյանը և իր Նեմրա բենդը թողարկեցին իրենց նոր տեսահոլովակը՝ «Նարե» անվանումով։ 

3. Երևանում, «Creative Armenia-AGBU Fellow» Արիկ Գրիգորյանը և իր «Վիշապ» անսամբլը ձայնագրեցին իրենց նոր երաժշտական ալբոմը։  

2. Գյումրիում, «Spark» դրամաշնորհակիր Հովհաննես Կոշտոյանը իր ինստալիացիայով նոր շունչ հաղորդեց Ջուլհակուհու արձանին։ Ինստալիացիան բաց կլինի մինչև դեկտեմբերի 2-ը։ 

1. Եվ վերջապես, «Առաջին էջ» սցենարի մարտահրավերի վերջնաժամկետը արդեն շատ մոտ է։ Ուղարկեք Ձեր սցենարի առաջին տպավորիչ էջը՝ արժանանալու 2.000 ԱՄՆ դոլար մրցանակը։ 

bottom of page