Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Creative Armenia-ի թոփ-տասնյակը. հունիս, 2019

Բաց մի՛ թողեք մեր ստեղծարար ամսվա վառ ակնարկները  

Հունիսի 28, 2019  |  հեղ.` Creative Armenia

Հունիս ամսին Creative Armenia-ի fellow-ները, ստեղծարար կացության և աշխարհի տարբեր մասերից արվեստագետները բազմազբաղ էին իրենց նորարար ծրագրերը հրապարակելով և աշխարհի տարբեր բեմահարթակներում ներկայանալով։Ահա՛, այս ամսվա տասը վառ ակնարկները։ 

10. Բրյուսելի Villa Empain-ում, East-West ծրագրի արվեստագետ Ռուբեն Մալայանը հունիս ամիսը տրամադրեց ուսումնասիրություններին և ստեղծագործելուն։    

9. Հուլիվուդում, «Network-ի» անդամ Միքայել Ոսկանյանը ներկայացավ IGNITE @ the FORD!-ում։ Իսկ Հայաստանում հրապարակվեց նրա «Ուտոպիա» անվանումով երաժշտական ֆիլմը։  

8. Տորոնտոյում, «Network-ի» անդամ Թամարա Սևունցը մասնակցեց «Փակ դռների հետևում» խառը մեդիա ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր պոեզիան, ինչպես նաև «Bruises» ֆիլմ-պոեմը ։

7. Բելգիայում, տեղի ունեցավ «Network-ի» անդամ Սանդրա Արսլանյանի նոր տեսահոլովակի, «Fiery Observation-ի», պրիմիերան «Revolver-ում»։ 

6. Մեր ամսագրում, «Բշտիկ քթի վրա» հոդվածում բացահայտվեցին գրական մրցակցությունները։  

5. Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում, տեղի ունեցավ «Network-ի» անդամ Մարիա Լաուրա Կեուլյանի պոետիկ գործվածքների դասընթացը։      

4. Հայաստանում, թողարկվեց «Network-ի» անդամ Մարիաննա Կարակեյանի նոր տեսահոլովակը, որը կոչվում է «Why»` նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան։  

3. Մեր գործընկեր UCLA համալսարանի VEM անսամբլը ժամանեց Երևան և ներկայացավ հիշարժան համերգով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ 

2. Ֆրանսիայի Բելֆոր քաղաքում Creative Armenia-AGBU Fellow Արիկ Գրիգորյանը և իր «ԹմբաԹա» նվագախումբը 2019 FIMU ֆեստիվալին-ի շրջանակներում մասնակցեցին 5 տարբեր համերգների։

1. Ողջ աշխարհից գրաֆիկ դիզայներներ դիմեցին մեր 2.000 ԱՄՆ դոլար մրցանակով ֆիլմի պաստառի մարտահրավերին։ Դիմում-հայտեր այլևս չեն ընդունվում։