Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Creative Armenia-ի թոփ-տասնյակը. հուլիս, 2019

Բաց մի՛ թողեք հուլիս ամսվա ստեղծարար վառ ակնարկները  

Հուլիսի 31, 2019  |  հեղ.` Creative Armenia

Հուլիս ամսին Creative Armenia-ի fellow-ները, ստեղծարար կացության և աշխարհի տարբեր շրջաններից արվեստագետները շարունակեցին իրենց ստեղծարար աշխատանքները՝ մեկնարկելով նոր դասընթացներ և ներկայանալով աշխարհի տարբեր բեմահարթակներում։Ահա՛, այս ամսվա տասը վառ ակնարկները։ 

10. ԱՄՆ-ում, «Network-ի» անդամ Թալին Մեղերյանի կոլաժները ցուցադրվեցին Քոնքորդի տեսողական արվեստների կենտրոնում։ 

9. Ավստրալիայում, «Network-ի» անդամ Ջոզեֆ Բոգիկյանի համակարգչային, անսամբլային երաժշտությունը ներկայացվեց Մելբուրնի Մանոշի համալսարանում։  

8. Մեր ամսագրում, «Արևելքից արևմուտք» հարցազրույցում «East West Resident» Ռուբեն Մալայանը խոսեց Վիլա Էմպենում անցկացրած իր մեկամսյա կացության մասին։

7. Խորվաթիայում, «Network-ի» անդամ Ալինա Գիշյանը մասնակցեց կավագործության միջազգային սիմպոզիումին և ցուցադրեց իր կավակերտ ստեղծագործությունները։ 

6. Գերմանիայում, «Network-ի» անդամ Հայկ Տիգրանյանը ներկայացավ Բուրգի Burgfestspiele Dreieichenhain միջազգային փառատոնում։  

5. Մեր ամսագրում, երաժիշտ և կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը պատմեց իր ստեղծարար կարիերայի և գալիս նախագծերի մասին «Թառի վարպետը» հարցազրույցում։ 

4. ԱՄՆ-ում, «Network-ի» անդամ Ջեյսոն Լենսկին Նյու Հեմփշիրի արվեստի համալսարանում ստացավ արվեստների մագիստրոսի աստիճան և իր նոր սցենարի բաց ընթերցանությունն արեց։

3. Մեր ամսագրում, «Քարտեզագրելով գրականությունը» հոդվածում ներկայացվեց, թե ինչպես են մեր սիրելի վայրերից մի քանիսը վերստեղծվել գրողների կողմից։ 

2. Գյումրիում, «Network-ի» անդամ Շուշանիկ Եսայանը մեկնարկեց անիմացիայի ամենահին տեսակի՝ֆենակիստիսկոպի իր դասընթացը։

1. Եվ 2020թ.-ի Creative Armenia-AGBU Fellowship-եր ծրագիրը մեկնարկվեց՝ հրավիրելով բացառիկ արվեստագետներին դիմելու մինչև սեպտեմբերի 30 վերջնաժամկետը։