top of page

Creative Armenia-ի թոփ-տասնյակը. դեկտեմբեր, 2019

Բաց մի՛ թողեք մեր ստեղծարար վառ ակնարկների ամանորյա թողարկումը 

Դեկտեմբերի 27, 2019  |  հեղ.` Creative Armenia

Դեկտեմբեր ամիսը լի  էր ստեղծարարությամբ, որի ընթացքում Creative Armenia-ի fellow-ները, ստեղծարար կացության և աշխարհի տարբեր շրջաններից արվեստագետները հրապարակեցին իրենց նոր ծրագրերը և առաջ մղեցին ստեղծարար մտքի սահմանները։ Ահա՛, 2019թ.-ի վերջին ամսվա տասը վառ ակնարկները։ 

10. Երևանում, «Network-ի» անդամ, նկարիչ Լիլիթ Ալթունյանը մանկագիրների և նկարազարդողների մրցույթում ստացավ առաջին տեղի պատվավոր մրցանակ։ 

9. Մինչ 2019թ.-ի «East-West Resident» Վիգեն Գալստյանը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկայացրեց իր նոր ՝ «Տարագիրներ ու երազողներ. 20-րդ դարի
սփյուռքահայ գրաֆիկայի համայնապատկեր» ցուցադրությունը։

8. ԱՄՆ-ում, «Network-ի» անդամ, երաժիշտ Վահագնին նոր երաժշտական խումբ կազմեց «Capital Cities»-ի Ռայեն Մըրչանթի  հետ, որը կոչվում է «Paco Versaille» և թողարկեց իր նոր երգի ձայնագրությունը։ 

7. Երևանում, «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերի հաղթող Անահիտ Պետրոսյանի գրքի շապիկի դիզայնով երկու նոր գիրք հրատարակվեց։ 

6. Մինչդեռ, մեր ամսագրում «Network»-ի անդամ և ճարտարապետական լուսանկարիչ Վարթիվար Ժակլյանը պատմեց իր նոր՝ «Անջար 1939-2019. Վերակառուցելով Մուսա Լեռը Լիբանանում» ծրագրի մասին։

5. Իսկ «Network»-ի անդամ և երաժիշտ Սևանա Չաքերյանը  մեկնարկեց «Ծափ-ծափիկ» մանկական երգերի նոր նախագիծ։   

4. Մոլդովայում, «Network»-ի անդամ, պարուհի և պարուսույց Ռիմա Պիպոյանը «Մոլդֆեստ» միջազգային փառատոնին հանդես եկավ իր «Hey, Kitty» պարային ներկայացումով։ 

3. Մեր ամսագրում բացահայտեցինք  2019թ.-ի «Creative Armenia-AGBU Fellow» Արթուր Մակարյանի fellowship-յան տարվա հաջողությունները՝ «Արթուր Մակարյանի չորս բեմերը» անվանումով հոդվածում։ 

2. Մինչդեռ, «Վիկտորյա Ալեքսանյանի թռիչքը» անվանումով հոդվածում 2019թ.-ի «Creative Armenia-AGBU Fellow» Վիկտորյա Ալեքսանյանը զրուցեց իր նոր կարճամետրաժ ֆիլմի՝ «Թռիչք»-ի մասին։   

1. Եվ իհարկե, հայտարարվեց «Առաջին էջ» սցենարի մարտահրավերի  երկու հաղթողների անունները։ Օֆելյա Հարությունյանը և Մեթյու Յալդեզյանը կիսեցին 2.000 ԱՄՆ դոլար մրցանակը իրենց միանգամայն տարբեր, բայց նույնքան տպավորիչ սցենարի առաջին էջերի համար։ 

bottom of page