Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Նարեկ Մարգարյանի մարգարեությունները

Բացահայտե՛ք կոմեդիաների հեղինակ, սցենարիստ և Creative Armenia - AGBU  fellow-ի մարգարեական ուժերը։ 

Մայիսի 16, 2019  |  հեղ.` Creative Armenia

Տարիներ շարունակ Նարեկ Մարգարյանը առաջ է մղել քաղաքական կոմեդիայի սահմանները։ Բայց մի երկրում, որտեղ կոմեդիայի և իրականության սահմանները հաճախ հստակ չեն, Մարգարյանի երևակայությունը հասել է մարգարեական չափերի։ Նման օրինակ է Մարգարյանի և ԱրմՔոմեդիի իր գործընկերոջ՝ Սերգեյ Սարգսյանի համահեղինակած սցենարը՝ գրված 2017թ.-ի «Առաջին դեմք» ֆիլմի համար, որը բավականություն պատճառեց հայ դիտորդին իր արտասովոր պատկերներով։ Համենայն դեպս, դրանք արտասովոր էին թվում ժամանակին։  

Ո՞վ է այդ լրագրողը

Ֆիլմի գլխավոր կերպարը ցինիկ լրագրող է, ով, ի վերջո, փոխակերպվում է առաջնորդի՝ դառնալով ՀՀ նախագահ։ Ո՞ւմ է հիշեցնում։ Նախքան ՀՀ վարչապետ դառնալը թավշյա հեղափոխական Նիկոլ Փաշինյանը լրագրող և «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիրն էր։

Հեծանվի վերահայտնագործումը

Նախագահական աթոռը զբաղեցնելուց անմիջապես հետո կարևոր առաջադրանք է իրականացվում։ Նախագահի հետ միասին պատգամավորները ողողում են փողոցներն իրենց հեծանիվներով՝ որպես առողջ ապրելակերպի խրախուսանք։ Նիկոլ Փաշինյանը նույնպես հավատում է հեծանվի կարևորությանը։ Նա հաճախ է քաղաքով մեկ անցնում հեծանվով՝ասելով, որ դա իրեն ազատության զգացողություն է տալիս և կոփում է առողջ մարմին, որում ապրում է առողջ հոգի։

Բարեկամական հարաբերություններ

Երբ ֆիլմի կերպարը զբաղեցնում է նախագահական պաշտոնը, առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որին նա հանդիպում է, Վրաստանի վարչապետն է՝ վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի դերակատարմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես իր առաջին պաշտոնական այցը կատարեց դեպի Վրաստան։ Սակայն, ի տարբերություն ֆիլմի, Վրաստանի իրական վարչապետը բացառապես քաղաքական գործիչ է՝ առանց որևէ շոուբիզնեսային անցյալի։  

Կարմիր գծեր և երթևեկության տուգանքներ

Կարծես թե երթևեկության տուգանքներն ու կարմիր գծերը հավերժական գլխացավանք են թե՛ իրականությունում, թե՛ ֆիլմում և թե՛ զուգահեռ աշխարհներում։ Ինչպես գիտեք, մեր նոր կառավարությունը ժամանակավորապես հրաժարվեց կարմիր գծերից և երթևեկության տուգանքներից՝ հավատալով, որ մարդկանց երթևեկելու արվեստին ծանոթացնելը խելամիտ լուծում կլիներ։ Սակայն լուծումն այնքան էլ չաշխատեց։ Ֆիլմում, ինչպես իրականության մեջ, տեսախցիկների ընդունված արգելքն արագորեն չեղարկվում է։

Ձերբակալությունը

Եվ վերջապես, բոլորս հիշում ենք հեղափոխության ամենալարված օրերի ընթացքում ինչպես Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ  մարդկանց բազմությունը, զայրույթը, հաշված վայրկյաններում առաջնորդի անհետացումը։ Ձերբակալության լուրը վիրուսային կերպով տարածվեց և ավելի շատ մարդկանց ընդգրկեց ցույցերում։ Նարեկի լրագրող հերոսը նույնպես ձերբակալվում է ցույցերի ժամանակ, որից հետո…

Մնացածն արդեն գիտեք։

Սա կոմեդիաների հեղինակ, սցենարիստ և այժմ Creative Armenia-AGBU fellow Նարեկ Մարգարյանի մարգարեական ուժի և ստեղծարար տաղանդի համառոտ ակնարկն էր։