top of page

«The Night Of»-ը՝ ընդդեմ «Anatomy of a Murder»-ի

Պաշտպանությունը երբեք չի հանգստանում

Օգոստոսի 15, 2017  |  հեղ.` Ալեք Մուհիբյան

Screen Shot 2019-01-22 at 6.01.08 PM.png

«The Night Of» / ռեժ.՝ Սթիվեն Զաիլյան (2016թ., HBO-ի սահմանափակ ֆիլմաշար)

«Anatomy of a Murder» / ռեժ.՝ Օթթո Փրեմինջեր (1959թ., գեղարվեստական ֆիլմ)

 

Ամերիկյան դատական համակարգն իր ամենահին ու ամենաուժեղ ազգային թատրոնն է: Փոխվում են անունները և պատմությունները, բայց դերերը միշտ նույնն են՝ պաշտպանություն, մեղադրանք, խուզարկու, վկա, դատավոր և իհարկե մարդիկ՝ այն լսարանը, որը դատավարության ժամանակ երբեմն այնքան ակտիվ է, որ դատավորը ստիպված է մեկուսանալ այդ աղմուկից: Որքա՞ն հաճախ է հակամարտող այս ուժերի դրաման ավարտվում արդարադատությամբ: Դրան պատասխան չկա:

Screen Shot 2019-01-22 at 6.01.15 PM.png

Ձախ կողմում՝ Սթիվեն Զաիլյանը, աջում՝ Օթթո Փրեմինջերը

Բայց Սթիվեն Զաիլյանի «The Night Of»-ը և Օթթո Փրեմինջերի «Anatomy of a Murder»՝ արտադրված վեց տասնամյակի տարբերությամբ, առաջարկում են արդար և կշռադատված հնարավորություն՝ հասնելու սեփական դատավճռին: Դրանցից յուրաքանչյուրն ուսումնասիրում է մեր իմացած թատրոնի բնույթը՝ որպես պատշաճ գործընթաց, այնպիսի պարզությամբ, որ ստիպում է աչալուրջ լինել:

Screen Shot 2019-01-22 at 6.01.22 PM.png

Կադրեր Սթիվեն Զաիլյանի «The Night Of»-ից

Ադապտացված լինելով բրիտանական «Քրեական արդարադատություն» սերիալից՝ «The Night Of»-ում դատական գործը վերաբերում է Նազին (Ռիզ Ահմեդ)՝ երիտասարդ մի պակիստանցի-ամերիկացու, որն արթնանում է թմրանյութերի ազդեցության տակ մեկ գիշեր Մանհեթենում անցկացրած գիշերից հետո՝ գտնելով անծանոթ սպիտակամորթ կնոջ դին, ում հետ անց էր կացրել գիշերը, և վերջինիս արյունն՝ իր ձեռքերին: «Anatomy of a Murder»-ի գործողություններն ընթանում են 1950-ականների սկզբին Միչիգան փոքր քաղաքում և հիմնված են իրական դատական գործի վրա. բանակային մի լեյտենանտ, որը սպանել էր մի պանդոկապանի, բայց ինչպես և Նազը, պնդում է, որ ոչինչ չի հիշում: Մինչ այս պահը՝ այնքան նման ու պարզ:

Դատապաշտպանների մտնում են թե չէ, սկսվում են դժվարությունները: «Anatomy»-ում Ջեյմս Սթյուարթն է, որն այլևս չի ցանկանում գնալ Վաշինգտոն: Նրա հերոսը՝ Փոլ Բիգլերը, նախընտրում է ձկնորսության գնալ և հին դատական գործեր կարդալ իր ալկոհոլիկ ընկերոջ հետ: Նա մերժում է դատավորի հարցումը՝ ճանաչել մի զույգ ներքնազգեստ՝ իբրև ներքնազգեստ՝ հիմնավորելով, որ «Օհ, ես ամուրի եմ»: Ահա ամերիկյան երազանքը՝ դարձած արծաթե, սրամիտ ու իմաստուն: Սաունդթրեքը ջազ է: Դյուք Էլինգթոնի անկենդան երաժշտությունն ապահովում է դատավարության և Սթյուարթի ու Ջորջ Սքոթի (մարմնավորում է դատախազին՝ Քլոդ Դենսեր) միջև զգացական վիճաբանության սեփական քողարկված խաչաձև հարցաքննությունը։ Արդյունքում սա առաջին ֆիլմն է, որ օգտագործում է «bitch», «penetration», «rape», «slut» և «sperm» բառերը:

Screen Shot 2019-01-22 at 6.01.30 PM.png

Կադրեր Օթթո Փրեմինջերի «The Anatomy of a Murder»-ից

Մինչդեռ «The Night Of»-ում Ջոն Սթոունը (Ջոն Տուրտուրո)՝ խղճուկ, ցածր վարձատրվող փաստաբան, պնդում է, որ ներկայացնի Նազին և բազմիցս խնդրում է իր պաշտպանյալին՝ դադարեցնել իրեն «ճշմարտությունն» ասել: Ճշմարտությունը Սթոունին չի մտահոգում: Նրա դերը հաղթելն է: Ու հետո՝ իր վարձը վճարելը: Այնուհետև՝ գուցե ելք գտնել՝ ազատվելու ոտքի անբացատրելի ցանից։ Ջոն Սթոունն անհույս է, պաթետիկ, թեև ինչ-որ բանի դրդումով՝ անդադար կանգնած պաշտպանության կողքին։ Նրան ուղեկցող սաունդթրեքը ընկճող է, անսեռ ու հիվանդագին՝ ինքնին բուժման կարիք ունեցող:

Երկու ֆիլմերից ոչ մեկն էլ չի ձևացնում, թե արդարությունը հնարավոր է: Բայց այդ ճշմարտությունը հեռու է ողջ պատմությունից: Կա մի հարթություն, որտեղ այս ֆիլմերից յուրաքանչյուրը՝ իրենց բնորոշ մուգ գույներով, առանց սենտիմենտալության խաբեությունների կամ անգամ ճշմարիտ դատավճռի («Anatomy of a Murder»-ում), խաղաղ տոնում է թատրոնը, կամ թե նախընտրեք՝ Համակարգը: Դա այն հարթությունն է, որտեղ Փոլ Բիգլերն ու Ջոն Սթոունն իրար ձեռք են սեղմում: Իրենց բոլոր տարբերություններով՝ մի՞թե այս երկու ամուրիները հավասարապես դիվահար չեն: Մի՞թե նրանք երկուսն էլ անբուժելի չեն: Մի՞թե նրանցից յուրաքանչյուրն էլ ազգային նույն դերը չի խաղում՝ երբևէ գրի առնված ամենալավ դերերից մեկը, այնքան ժամանակ, մինչդեռ կլինեն այդ դերին համապատասխան կերպարներ:

ՀԵՂԻՆԱԿ 

Ալեք Մուհիբյանը «1915» ֆիլմի համասցենարիստ/ռեժիսորը եւ Creative Armenia-ի ծրագրերի եւ արտադրության փոխնախագահն է։

bottom of page