Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Գիտության արվեստը

Թե՞ արվեստի գիտությունը

Մայիսի 27, 2019  |  հեղ.` Անուշ Տեր-Խաչատրյան

Մի դարաշրջանում, երբ համակարգիչները երաժշտություն են գրում, իսկ մեքենաները բաժանում են պոեզիա, (իրո՛ք), արվեստի և գիտության դաշինքն ավելի քան երբևէ ամուր է։ Բայց այդ հարաբերությունը վաղուց է սկիզբ առել։

Ադա Լավլեյս. պոետիկ ծրագրավորողը

19-րդ դարի անգլիացի մաթեմատիկոս Ադա Լավլեյսը գրեց առաջին համակարգչային ալգորիթմը, որն, ի վերջո, կայծ տվեց ժամանակակից համակարգիչների ծնունդին։ Նա տարված էր մաթեմատիկայի հնարավորությունները պոեզիայի միջոցով բացահայտելով. մի բան, որն ինքը կոչում էր «պոետիկ երևակայություն»։ Գուցե այդ երևակայությունը նրա բացառիկ ծնողների շնորհիվ էր. հայրը 19-րդ դարի աստղային պոետ Լորդ Բայրոնն էր, իսկ մայրը, ինչպես Լորդ Բայրոնն էր նրան կոչում՝ «քայլող հաշվարկ»։ Կամ գուցե այն ալգորիթմն էր, որով Ադան ծնվել էր։  

Գրականությունը թվերի աշխարհում

Հմայված «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքով՝ Վիկտորյա թագուհին մեծ ոգևորությամբ սպասում էր Քերոլի հաջորդ գործին։ Նա չէր ակնկալում ստանալ «Որոշիչ թվերի էլեմենտար թեզիսը»։ 

Չարամիտ ժպիտով կատվին հորինելուց ու ձևավորելուց զատ, Քերոլը մաթեմատիկական թեորեմները վերածում էր պատմության սյուժեների։ Նման օրինակ է «Գլխարկագործի հավերժական թեյախմությունը, որի չորրորդ անդամը՝ Ժամանակը, միշտ բացակա է, իսկ Գլխարկագործն անվերջ կրկնում է իր անհեթեթ հանելուկը՝ «Ինչո՞ւ է ագռավը նման գրասեղանի»։ 

 

Սա Համիլթոնի քառանիոնների թեորեմի հմուտ վերակերտումն է, որը թվաբանորեն հաշվարկում է տարածաժամանակային շրջապտույտները՝ ըստ չորս փուլից բաղկացած համակարգի, որոնցից չորրորդը պատասխանատու է եռաչափ պտույտի համար։ Ինչպես քառանիոններն են կախված չորրորդ փուլից, այնպես էլ թեյախմության հանգուցալուծումն է կախված չորրորդ բացակա անդամից՝ Ժամանակից։

Մարդկային հոգու համամասնությունները

Մաթեմատիկայի կիրառումը տեսողական արվեստներում իր բարձունքին հասավ Վերածննդի դարաշրջանում հեռանկարի ներմուծմամբ։ Ոչ թե հաջողությունն, այլ երկրաչափական և մաթեմատիկական կանխամտածված հաշվարկն էր, որ խաբկանքով ուղղորդում էր աչքը՝ կտավի մեջ ճամփորդելու։


Դրա առաջնագծում Ալբրեխտ Դյուրերն էր՝ մարդկային համամասնությունների և հեռանկարի իր անվերջ ուսումնասիրություններով։ Իր՝ 1514 թ.-ի «Մելանխոլիա» փորագրության մեջ նա նույնիսկ ներմուծել էր մի բազմանիստ՝ կախարդական քառակուսի, որը հետագայում օգտագործվեց կիրառական մաթեմատիկայում։ Դյուրերը համոզված էր, որ իրական գեղեցկությունը պետք է փնտրել մաթեմատիկական համամասնությունների մեջ, և իր կյանքի 20 տարին նվիրել էր զարգացնելու իր հիմնարար թեզիսը՝ «Չորս գիրք համամասնությունների մասին» ։  

Բեթհովենի մաթեմատիկական ականջը

Բեթհովենի հայտնի անկումից հետո, որը դարձավ նրա լսողության կորստի պատճառը, նա սկսեց մաթեմատիկան կիրառել՝ իբրև նոր ականջ։

Իր 5-րդ սիմֆոնիան ստեղծելու համար Բեթհովենը կիրառեց տարածական սիմետրիաների իր ներքին ընկալումը, որը բյուրեղագետներն անվանում են սիմետրիկ տրանսֆորմացիաների տարածական խումբ։ Այլ կերպ ասած՝ Բեթհովենի՝ 4 նոտայից բաղկացած սկիզբը կարդացվում է ինչպես խմբի տեսության դասագրքի առաջին գլուխ, մինչդեռ սիմֆոնիան կարծես կառուցված է իրական ադամանդե բյուրեղից։

ՀԵՂԻՆԱԿ

Անուշ Տեր-Խաչատրյանը գրող է, ապրում է Երևանում: