Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Սերժ Թանգյան՝ SOAD-ից անդին

Սիմֆոնիայից ջազ ու մինչեւ հիշվող կինոերաժշտություն՝ ահա Սերժ Թանգյանի վեց սոլո նախագծերը, եւ թե ինչու են դրանք կարեւոր։

Հոկտեմբերի 24, 2017  |  հեղ.` Քրիստոֆեր Ադամյան

Հայտնի լինելով որպես System of a Down խմբի երգիչ՝ ծանր ռոքի կիսաստված Սերժ Թանգյանն սկսել է իր սոլո կարիերան, ինչը նույնքան հանդուգն, բազմակողմանի եւ թերեւս զարմանալի է, որքան ինքը՝ երգիչը։ Ծնված Բեյրութում և կրթություն ստացած Լոս Անջելեսի հայկական դպրոցներում՝ Թանգյանն իր արմատներին մոտ է մնացել։ Նրա քաղաքական դիրքորոշումները միշտ ուշադրության կենտրոնում են, այնպես, ինչպես վերջին տարիներին նրա առերեսումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ կապված Հայաստանում կոռուպցիայի և երկրի վրա դրա բացասական հետևանքների հետ այդ փաստի անտեսման դեպքում։

 

Երաժշտական առումով բոլորը գիտեն կամ պետք է իմանան SOAD-ի հիթային ալբոմները, ինչպիսիք են «Toxicity»-ն (2001թ.) եւ «Mezmerize»-ը (2006թ.)։ Ավելի քչերն են լսել Թանգյանի՝ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ ստեղծագործած փորձարարական համադրումները կամ «Harakiri»-ում իր՝ բնապահպանական արդարության մասին հայտարարությունները։ Եվ ահա 6 նախագծեր, որոնցով զբաղվել է Սերժ Թանգյանը SOAD-ից հետո. յուրաքանչյուրն ինքնին մի առիթ է՝ շարունակելու լսել եւ դիտել հրաշալիորեն իրազեկ եւ խորագիտակ այս երաժշտին.


1. «1915». ֆիլմի համար Թանգյանի առաջին սաունդթրեքը (եւ այն հրաշալի է, գրողը տանի) (2015թ.)

Ալեք Մուհիբյանի եւ Կարին Հովհաննիսյանի ռեժիսորական դեբյուտի համար Թանգյանի անկեղծ սաունդթրեքն է։ 2015 թ.-ի այս ֆիլմում նկարահանվել են գայթակղիչ Անժելա Սարաֆյանը եւ ֆրանսիացի խստադեմ Սիմոն Աբգարյանը՝ որպես թատրոնի տնօրեն։ Վերջինիս ներկայացումը Հայոց ցեղասպանության մասին արագորեն դուրս է գալիս վերահսկողությունից։ Լարիսա Ռայընի կողմից կատարված քնարական «Արի, իմ սոխակ»-ից եւ «Անժելայի երազներ»-ից («Angela’s Dreams») մինչեւ «Վերջապես վերադառնում ենք 1915» («We Finally Go Back to 1915») հանգիստ ու գեղեցիկ սգո երգը՝ անձրեւոտ օրերին կամ տանը լավ ընկերների հետ լսելու համար հրաշալի ալբոմ է (ձեռքի տակ մի քանի գավաթ ռաքը ունեցեք միայն)։

 

Սերժ Թանգյանի հեղինակած՝ «1915» ֆիլմ սաունդթրեքը կարող եք ունկնդրել այստեղ։


2. Դասականի մասին՝ «Orca Symphony N1» (2012թ.)

Թանգյանի չորրորդ ալբոմը հստակորեն մուտք է գործում դասական երաժշտության աշխարհ։ Չնայած «Elect the Dead»-ը եւ «Imperfect Harmonies»-ը տեխնիկապես նրա առաջին քայլերն էին դասականի աշխարհում,«Orca»-ն իր առաջին ամբողջական սիմֆոնիան է։ Թանգյանը նշում է, որ«Orca»-ները կամ, այսպես կոչված «սպանող կետերն», իրականում մռայլ դելֆիններ են եւ որպես այդպիսին՝ «մարդկային դիխոտոմիայի խորհրդանիշներ»։ Սիմֆոնիան բաժանված է 4 գործողությունների։ Այն սկսում է առաջին լավատեսական գործողությունից («Victorius Orcinus») եւ վերջանում է բարձրահնչյուն «Lamentation of the beached»-ով, որը կարող է դիտարկվել նաեւ որպես այլաբանություն՝ ժամանակակից մարդկության համար։

Ունկնդրե՛ք Սերժ Թանգյանի «Orca»-ն (Սիմֆոնիա No. 1)

3. Disarming Time/The Eye for Sound նախագիծը. կարծում եք՝ գիտե՞ք ինչ է կինեստետիկը։ (2013թ.)

Թանգյանը եւս մեկ անգամ ընդարձակում է իր արվեստի սահմանները իր այս նախագծով, որը յուրահատուկ եւ անսպասելի կերպով իր մեջ միաձուլում է երգն ու նկարչությունը։ Թանգյանի «երաժշտական կտավները», ներկայացված Լոս Անջելեսի Project Gallery-ում, իրենց մեջ ունեն կարճաժամկետ, սակայն միեւնույն ժամանակ հավերժական որակ՝ կապված երաժշտության, գեղարվեստի եւ ինքնին ժամանակի հասկացության հետ կիսով չափ աբստրակտ նկարների շարքում, որոնց մի մասի հետին պլանում հենց ժամացույց է պատկերված։ Իրական կինեստեզիա. մեդիա եւ քանդակագործական աշխատանքների այս խառնուրդները՝ զուգակցված երաժշտությամբ՝ այս 22 հեղինակային կտավներն օգտագործում են IOS/Android օպերացիոն համակարգով աշխատող «Eye for Sound» հավելվածը եւ սմարթֆոնները, որոնք սկանավորում եւ ծանուցում են համապատասխան երգը եւ բովանդակությունը։ «Violent Violins»՝ այս աշխատանքներից առավել տպավորիչը, հանդիսանում է Creative Armenia-ի «7 նոտա» երաժշական մարտահրավերի մեղեդային աղբյուրը։  


4. «Jazz Iz Christ». Տիգրան Համասյանը նվագում է «Սուրբ հոգին» (2013թ.)

Ոչ մի ժանրի չենթարկվող այս ալբոմը ձայնագրվել է ջազային ֆենոմեն Համասյանի, ֆլեյտահար Վալերի Տոլստովի եւ շեփորահար Թոմ Դուփրիի հետ։ Թանգյանը միայն 4 երգ է երգում, մնացածը՝ գործիքային են։ Շեփորի, կիթառի եւ բասի իր վիրտուոզ բաժիններով՝ «Fish Don’t Scream»-ը սրընթաց սինգլ է, մինչ օրս իմ ամենասիրելին, տեմպի, ռիթմի եւ տրամադրության յուրահատուկ միաձուլում։ Ծանր metal-ի ներթափանցումները զարմանահրաշ ռոքային հատվածներ են, եւ այս երգը միայն արդեն լսելու արժանի է դարձնում ողջ ալբոմը։

Ունկնդրե՛ք Սերժ Թանգյանի «Jazz Iz Christ» սկավառակի «End of Time» երգը (2013թ.)

5. «Imperfect Harmonies»՝ Թանգյանը դառնում է հիբրիդային (2010թ.)

Չնայած Թանգյանի արտահայտած ցանկությանը՝ սրա միջոցով «հասնել բոլորովին այլ հնչողության», իր երրորդ սոլո ձայնասկավառակը՝ ռոքի, ջազ-էլեկտրոնիկայի եւ նվագախմբի տարրերի հիանալի միաձուլումը, այնուամենայնիվ հնչում են երաժշտի ձեռագիր ծանր ռոքի մեղեդիների ու խոսքերի ոճով շարունակելու նախորդ ջանքերի նման։ Ինչպես ժամանակին Թանգյանն էBillboard Magazine-ին ասել. «Ես նվագախմբի ռոք եմ ստեղծել։ Ստիպել եմ՝ խելագարվել»։ Նա շարունակում է մնալ սոցիալական սուր մեկնաբան, ով հասկանում է մարդկային վիճակի ցավը եւ բարձրաձայն գոռում է այսպես կոչված «քաղաքակրթության» հեգնանքի եւ դաժանության մասին։ Ձայնասկավառակի առաջին երգի՝ «Disowned, Inc.»-ի մեջ նա բարձրաձայնում է.

 

Ծաղրի՛ր քո հարեւանին,

Ձեւացրո՛ւ, թե ողջամիտ ես,

Միեւնույնն է՝

Դու ապարդյուն ես գոյատեւել։

 

Իսկապես։

 Թանգյանի «Imperfect Harmonies» սկավառակն ամբողջությամբ

6. «Harakiri» (2012թ.).իգուցե ամենակարեւոր երգը, որ երբեւէ կլսեք

2012 թ. այս ձայնասկավառակի ազդեցիկ գլխավոր երգը Թանգյանին դնում է մոլորակի փրկության համար մղվող պայքարի կիզակետում. արդարացի, միեւնույն ժամանակ մեղեդային եւ հանդարտ ռոք-օրորոցային, որը վերջին անգամ է  զգուշացնում, որ մենք սրընթաց գնում ենք դեպի ոչնչացում՝ որպես մոլորակ եւ ռասա. աղտոտում, միջուկային պատերազմ, բնապահպանական աղետներ, տգիտության եւ ատելության բոլոր հետեւանքները։ Տեսահոլովակը նաեւ մեջբերում է Էմերսոնի հայտնի պնդումը՝ «Մարդկային ռասան կմեռնի քաղաքակրթությունից», եւ հիշեցնում, որ մենք խաղաղություն չենք տեսել... Ք.Ա. 2925 թ.-ից ի վեր։ Այսպիսով, հաջորդ անգամ, երբ դեմագոգը սպառնա «թշնամուն» միջուկային զենքով, նրանք միգուցե ցանկանան ուշադրություն դարձնել սրան.

 

Մենք օրվա թռչուններն ենք,

Որ որոշում են թռչել երկնքի դեմ,

Մեր երազներում բոլորս արթնանում ենք՝

Համբուրելու նրանց, ովքեր ծնվել են մեռնելու։

 Սերժ Թանգյան, «Harakiri»

ՀԵՂԻՆԱԿ

Քրիստոֆեր Ադամյանը բնիկ նյույորքցի է։ Լինելով Հարվարդի համալսարանի, Կոլումբիայի բիզնես դպրոցի եւ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի կինոդպրոցի շրջանավարտ՝ նա տարվում է պատմությունը պատմելու բոլոր ձևերով՝ լրագրողական, վիպական եւ ֆիլմային։ Նա գրել եւ թարգմանել է յոթ գիրք եւ հեղինակել մի քանի մրցանակակիր ֆիլմեր ու պիեսներ, այդ թվում՝ «Տագնապ դրախտում» (Trouble in Paradise) 2006 թ.-ին։