Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Creative Armenia-ն և ՀՀ Մշակույթի նախարարությունը ստորագրեցին մասնավոր-պետական համագործակցության հուշագիր

Մշակութային զարգացումը և «ստեղծարար արդյունաբերությունը» ուշադրության կենտրոնում են

Հունիսի 15, 2018  |  հեղ.` Creative Armenia

Երևան, Հայաստան - ՀՀ Մշակույթի նախարարությունը և Creative Armenia մշակութային հիմնադրամն այսօր ստորագրեցին մասնավոր-պետական համագործակցության հուշագիր, որի նպատակն է արվեստների վերակենդանացումը, «ստեղծարար արդյունաբերության» (creative industries) կայացումը, ստեղծարար աշխատանքների ու նախագծերի զարգացումը և մշակութային զարգացման ու խթանման ուղղությամբ մարտավարությունների մշակումն ու իրականացումը:

Այդ նպատակով հիմնադրամն ու նախարարությունը կմշակեն համատեղ ռազմավարություն և ծրագրեր մի շարք ուղղություններով` դիտակետում ունենալով մշակութային նորարարությունը, սոցիալական ազդեցությունը և «ստեղծարար արդյունաբերության» զարգացումը Հայաստանում: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի և Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանի կողմից ստորագրված հուշագիրը բաղկացած է 9 ուղղություններից, որոնցից են ՝

  • Հայաստանում «ստեղծարար արդյունաբերության» զարգացման ուղղությամբ նոր ռազմավարությունների եւ մեթոդների մշակումը,

  • ստրատեգիական ծրագրերի զարգացումը, ինչը հայ տաղանդավոր արվեստագետներին համաշխարհային թատերաբեմ և միջազգային շուկա դուրս կբերի,

  • ստեղծարար կարիերաների և նախագծերի զարգացումը` առաջարկելով աջակցության գործիքակազմ, որը ներառում է ֆինանսավորում, բիզնես և տեխնոլոգիական խորհրդատվություն, արտադրական աջակցություն և մարքեթինգային ռազմավարություն:

Creative Armenia-ն և նախարարությունը նաև հայտարարեցին, որ իրենց առաջին համատեղ ծրագիրը` ուղղված ստեղծարար նախագծերի իրականացմանը, արդեն զարգացման փուլում է։

«Ինչու հենց Creative Armenia-ն: Որովհետև այստեղ ներգրավված են մարդիկ, ում աշխատանքային փորձն ու պրոֆեսիոնալիզմը և մարդկային որակները հավաստում են, որ չենք ձախողելու», - ասաց նախարարը: «Վստահ եմ, որ համագործակցությունը հաջող է լինելու։ Մենք արդեն գծել ենք այն շրջանակը, որի շուրջ պետք է սկսենք աշխատել հենց այսօրվանից», - հավելեց նա:

«Նոր Հայաստանը նշանակում է նաև նոր հույս ու նոր հնարավորություններ», - ավելացրեց Հովհաննիսյանը: «Այսօր սկսում ենք մասնավոր-պետական մեր համագործակցությունը, որը թույլ կտա նորացնելու ու զարգացնելու հայկական մշակույթը ու տրամադրելու արվեստագետներին ու նրանց ստեղծագործություններին իրականում ռազմավարական ու համապարփակ աջակցություն»:

2017թ.-ին Երևանում և Լոս Անջելեսում հիմնադրված Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է, որի հիմնադիր խորհրդի անդամներն են Սերժ Թանգյանը, Էրիկ Էսրաիլյանը, Արսինե Խանջյանը, Էրիկ Պողոսյանը, Կառլա Կարապետյանը, Սիմոն Աբգարյանը և Մայքլ Արամը: