Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Չինաստանից Պորտուգալիա

Վահագն Խաչատրյանը խոսում է իր կինոպատմություններից 

Մարտի 5, 2020 |  հեղ.` Creative Armenia

«Creative Armenia-AGBU Fellow» Վահագն Խաչատրյանը կինոռեժիսոր է, ով ստեղծել է վավերագրական ֆիլմեր Չինաստանում, Պորտուգալիայում և Բելգիայում։ Նա մեզ հետ զրուցեց իր ոգեշնչումների, ձգտումների և կյանքի մեծ ու փոքր պատմությունների մասին։   

CA. Դուք ֆիլմեր եք նկարահանել Չինաստանում, Հունգարիայում, Պորտուգալիայում և Բելգիայում։ Պատմե՛ք մի փոքր այդ ֆիլմերի մասին։ Ի՞նչ ընդհանրություններ և փոխազդեցություններ ունեն։ 

ՎԽ. Ֆիլմում խորասուզվելու գաղափարը առաջացավ Պեկինում։ Ես պատրաստվում էի ավարտել Պեկինի ֆիլմի ակադեմիայի ֆիլմարտադրության բաժինը։ Երկար ժամանակ ուզում էի ֆիլմ նկարահանել չինացի ներգաղթյալ ընտանիքների մասին, ովքեր հեծանիվներով հավաքում էին վերամշակված շշեր և օրվա վերջում այնքան ունեին, որ կարելի էր տեսնել վիթխարի շարժական տոպրակ՝ լի դատարկ շշերով։ 

Ֆիլմս, որը կոչվում է «Lau Huang», «սինեմա վերիտե» ոճում արված միակ վավերագական ֆիլմս է։ Իմ երկրորդ՝ «First Step» ֆիլմից ի վեր, ես ավելի հաճախ միաձուլում եմ վավերագրականը ֆանտաստիկի և հեքիաթայինի հետ։ 

Իմ վերջին ֆիլմը՝ «The Moon The Sun And The Musketeers»-ը, ոգեշնչված է Իտալո Կալվինոյի «Անտեսանելի քաղաքներ» ստեղծագործությունից։ Այն ինձ համար լիարժեք հեքիաթ է, նույնիսկ այն պարագայում, որ մասնակցել է վավերագրական ֆիլմի փառատոնների, ինչպիսիք են «Visions du Réel»-ը, «Dok Leipzig»-ը և 30 այլ միջազգային կինոփառատոններ։  

CA. Ինչպիսի տեխնիկաներ և ոճ ունեք կինոպատմություն ներկայացնելու համար։

ՎԽ. Ամեն պատմություն ունի պատմվելու իր յուրօրինակ եղանակը, քանի որ այն պատկանում է անհատի և արտացոլում նրա ներքին աշխարհը։ Դեռ մանկուց, ես աշխարհի հետ հաղորդակցվում էի պատկերների միջոցով։ Սկզբում, հեքիաթների նկարազարդումների միջոցով, բայց այնուհետև այն վերածվեց լուսանկարչության։ 

 

Թեպետ գտնում եմ, որ շատ կարևոր է որպես թիմ աշխատելը, ինքս նախընտրում եմ աշխատել միայնակ։ Կարծում եմ, որ կա անձնական տարածքի նուրբ սահման և հատուկ կապ իմ ու կերպարներիս միջև, և ամեն ավելորդ մարդ նկարահանման հրապարակում կարող է այդ կապը կտրել։

Իմ վերջին ֆիլմը՝ «The Moon The Sun and The Musketeers»-ը, մեծամասամբ արտադրված է իմ կողմից։ Այն պորտուգալիայի մի հեթանոս գյուղի մասին է,որը կոչվում է Սենդիմ և գտնվում է Պորտուգալիայի և Իսպանիայի սահմանի վրա։ Այն շատ փակ համայնք էր, իր ավանդույթներով ու լեզվով, և ինձնից երկար ժամանակ պահանջվեց մարդկանց վստահությանն արժանանալու ու տեսախցիկով նկարահանելու թույլատվություն ստանալու համար։ 

 CA. Ինչպիսի՞ թեմաներ եք նախընտրում ուսումնասիրել ֆիլմի միջոցով։ 


ՎԽ. Կարծում եմ, որ արվեստագետի համար չկան մշտական ուսումնասիրության հստակ թեմաներ, եթե իհարկե դրանք համամարդկային չեն։ Միջավայրը, կարդացած գրքերը, լսած երաժշտությունը, տեղեկությունը, որը ստանում ես մեծ ազդեցություն ունեն քո ստեղծած պատմությունների և ֆիլմերի վրա։ 


Ինձ համար, թեմաները մշտապես փոխվում են և գտնում եմ, որ դա գեղեցիկ բան է։ Այժմ այն ֆիլմը, որի վրա աշխատում եմ ֆիլմի համառեժիսոր Արեն Մալաքյանի հետ, կոչվում է «5 Dreamers And A Horse»։ Հետևաբար, այն թեման, որն այժմ ուսումնասիրում եմ, երազների գաղափարն է, և թե ինչպես ես դրանք վերափոխում մեզ։ 

CA. Պատմեք կարևոր մի բանի մասին, որը սովորել եք աշխատելով Չինաստանի, Պորտուգալիայի, Հունգարիայի և Բելգիայի ֆիլմարտադրություններում։ 

   

ՎԽ. Սովորել եմ մարդկանց մասին։ Նրանք ամենից ոգեշնչող էակներն են, ու նրանց էներգիան, ձախողված և հաջողված կյանքի փորձառությունները լի են հիասքանչ պատմություններով, որոնք պետք է պատմվեն։ Եթե դու բաց ես աշխարհի հանդեպ, նկատում ես բազում պատմություններ որոնք կարելի է պատմել ֆիլմով։ 

Մենք ամբողջ Եվրոպայից հավաքագրված 23 արվեստագետ էինք ու թափառում էինք Չինաստանի, Պորտուգալիայի և մնացած վայրերի տարբեր գյուղերում, փնտրում մարդկային պատմություններ ու վերածում դրանք ֆիլմերի։ Ունեինք սահմանափակ սարքավորումներ և ժամանակ՝ ստեղծելու յուրահատուկ մի բան մի վայրում, որտեղ նախկինում չէինք եղել և որի լեզվով չէինք խոսում։ Կարծում եմ ամենից կարևոր բանը, որ սովորել եմ աշխատելով այս մարդկանց հետ՝ ունկընդիր լինելն է նրանց պատմություններին և առանց քննադատության ընդունելը։ 

CA. Որոշե՞լ եք` ինչպես եք օգտագործելու «Creative Armenia - AGBU Fellowship»-ը Ձեր կարիերան զարգացնելու համար։

ՎԽ. Այժմ ես աշխատում եմ երեք ֆիլմի նախագծի վրա։ Դրանցից երկուսը զարգացման փուլում են, իսկ երրորդը հետարտադրական փուլում։ Կարծում եմ, որ ծրագիրն ինձ օգնի առաջ մղելու այս նախագծերը։  

CA. Ինչպիսի՞ն է Ձեր կարիերայի ապագայի տեսլականը:

ՎԽ. Ստեղծել ֆիլմեր ու հաջողակ ֆիլմարտադրության ստուդիա, որը կհայտնաբերի անկախ ֆիլմի նոր տաղանդերի։ 

Այս վեց առաջատար արվեստագետները այժմ առաջ կմղեն հայ մշակույթի ապագայի սահմանները։