Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Մշակույթի խաչմերուկ. հոկտեմբեր, 2017

Արվեստի նորություններին հետևել չե՞ք հասցնում։ Այստեղ ենք՝ լրացնելու բաց թողածը։ Ահա հոկտեմբերին տեղի ունեցած մի քանի հետաքրքիր իրադարձություն։

Հոկտեմբերի 30, 2017  |  հեղ.` Creative Armenia

1. Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստանալուց հետո արտիստ Պավլենսկին ձերբակալվել է Ֆրանսիայի կենտրոնական բանկը հրդեհելու պատճառով։ Նախկինում Պավլենսկին փաթաթվել էր փշալարերի մեջ եւ կարել էր իր բերանը՝ ի նշան Կրեմլի դեմ բողոքի։

2. Ժամանակակից արվեստի հայաստանյան առաջին տրիենալեն այս ամիս շարունակում է ընթանալ Սեւանում եւ Երեւանում։ Այն ցուցադրում է 15 երկրներ ներկայացնող արվեստագետների գործեր եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբեր։

3. Հեղափոխության անհաջող փորձից հետո մշակույթը նոր հարված է կրել Թուրքիայում. Ստամբուլում ձերբակալվել է Օսման Քավալան՝ Anadolu Kultur-ի ազդեցիկ հիմնադիրը։ Ձերբակալության ոչ մի պատճառ չի նշվում։ Անցած տարվա հուլիսից արդեն 62,000 քաղաքացի է ձերբակալվել Էրդողանի ռեժիմի կողմից։

4. Հրապարակվել է Փոլ Թոմաս Ադերսոնի՝ նորաձեւության աշխարհի մասին նոր ֆիլմի («Phantom Thread») առաջին թրեյլերը։ Գլխավոր դերում Դենիել Դեյ Լյուիսն է, ով պնդում է, որ սա իր վերջին դերն է։

5. Այս ամիս Հայաստան էր ժամանել դերասան եւ դիզայներ Ջոն Մալկովիչը՝ ելույթ ունենալու Երեւանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Դասական երաժշտության ուղեկցությամբ Մալկովիչը կարդաց հատվածներ արգենտինացի գրող Էռնեստո Սաբատոյից եւ հայ վանական-փիլիսոփա Գրիգոր Նարեկացուց։

6.  «You Want It Darker»-ը համարվում էր Լեոնարդ Քոենի վերջին ձայնասկավառակը։ Բայց երգիչ-բանաստեղծն ավելին ուներ ասելու։ Քոենի՝ քնարերգության, պոեզիայի, աղոթքի եւ արձակի վերջին գիրքը, որն ավարտին էր հասցվել նրա մահից ընդամենը մի քանի օր առաջ, լույս կտեսնի 2018թ.-ին։