top of page

Մշակույթի խաչմերուկ. նոյեմբեր, 2018

Այս ամսվա Մշակույթի խաչմերուկում կորցրեցինք Սթեն Լիին, բայց գտանք Չարլզ Դիքենսին:

Դեկտեմբերի 3, 2018  |  հեղ.` Creative Armenia

1. Իննսունհինգ տարեկանում կյանքից հեռացավ Marvel Comics-ի սուպերհերոսների ստեղծող Սթեն Լին։ Նրա ստեղծագործություններից են Սարդ-մարդը, Իքս մարդիկ, Երկաթե մարդը։ Լին պարբերաբար երևացել է նաև Marvel Comics-ի ֆիլմերում։

2. Էնդի Ուորհոլի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը տեղի ունեցավ «Ուիթնի» թանգարանում։ Այն շեշտադրում էր արվեստագետի կանխագուշակումները 21-րդ դարի տեխնոլոգիական վերելքի մասին։

 3. Միևնույն ժամանակ Դեյվիդ Հոքնիի «Երկու կերպարներով լողավազան» կտավը վաճառվել է 90.3 մլն դոլարով, Քրիսթիի կազմակերպած աճուրդում։ Սա ողջ նկարչի՝ աճուրդով երբևէ ամենաթանկ գնով վաճառված արվեստի գործն է։

4. Հնարավո՞ր է Ֆլորենցիան ավելի գեղեցկացնել։ Դրանում վստահ լինելով՝ չինացի արվեստագետ Սայ Գոու-Չիանգը զարդարել է Ֆլորենցիայի երկինքը 50.000 պայթուցիկներով՝ոգեշնչված Վերածննդի կտավներով։

5. Չարլզ Դիքենսի երիտասարդ տարիքի դիմնանկարներից մեկը, որը Գեղարվեստի թագավորական ակադեմիայից անհետացել էր 1886 թ.-ին, առեղծվածային կերպով գտնվել է Հարավային Աֆրիկայում՝ կախազարդերի տուփի մեջ: Երկար ճամփորդությունից հետո հռչակավոր վիպասանն այժմ ցուցադրվում է Pall Mall-ում։

6. Եվ վերջապես, Զատկի կղզու կառավարիչը այցելել է Բրիտանական թանգարան ու խնդրել իրենց վերադարձնել Մոաիի արձաններից մեկը։ «Մենք ընդամենը մարմին ենք։ Մեր հոգին գտնվում է բրիտանացիների ձեռքում»։ 

bottom of page