top of page

Մշակույթի խաչմերուկ. նոյեմբեր, 2017

Այստեղ առանձնացրել ենք նոյեմբերին արվեստի ոլորտում տեղի ունեցած ամենահետաքրքիր իրադարձությունները:

Նոյեմբերի 28, 2017  |  հեղ.` Creative Armenia

1. Նոյեմբերին Լեոնարդո դա Վինչին համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նրա՝ 450 միլիոն դոլար արժողությամբ «Սալվատոր Մունդի» կտավը դարձել է արվեստի ոլորտում երբևէ վաճառված ամենաթանկարժեք գործը:

Screen Shot 2019-01-21 at 5.16.54 PM.png

2. «Loving Vincent» անիմացիոն ֆիլմով Երևանում բացվեց ReAnimania միջազգային անիմացիոն փառատոնը: Ֆիլմի յուրաքանչյուր կադրը նկարվել է ձեռքով՝ 115 նկարիչներից բաղկացած թիմի կողմից:

3. Հոլիվուդում սկանդալների ալիքն անցյալում թողեց Հարվի Ուայնսթինի, Քևին Սփեյսիի, եւ Բրեթ Րեթների աստղային փայլը. նրանցից ոմանք հերքում են իրենց կողմից որևէ սխալ արարք:

Screen Shot 2019-01-21 at 5.18.23 PM.png

4. Ժխտողականությունը, ի դեպ, Ջո Բեռլինջերի «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմի թեման է, որը ներկայացվել է Լոս Անջելեսի «Արփա» միջազգային կինոփառատոնում: Ֆիլմը ցեղասպանության ժխտողականության հետևողական վերլուծություն է:

5. Բրուքլինի դատարանն անակնկալ դատավճռով անցել է փողոցային արվեստագետների կողմը՝ ընդդեմ կառուցապատողի, որը սպիտակեցրել էր Լոնգ Այլենդի շենքերից մեկի վրա նկարված «5Pointz» հսկայական գրաֆիտին:

Screen Shot 2019-01-21 at 5.19.57 PM.png

6. Երկար սպասված Աբու Դաբիի Լուվրն այլևս բաց է արվեստի և բիզնեսի համար: Յուրատեսակ գմբեթանման թանգարանն այնպես է կառուցված, որ հնարավորինս շատ բնական լույս ներթափանցի շինություն։ Ու հիմա այն այցելուներ է գրավում աշխարհի տարբեր անկյուններից:

7. Human Rights Watch-ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Սերժ Թանգյանը ներկայացրեց «Promise» հետմահու մրցանակը՝ շնորհված Քրիս Քորնելին: Երկու ռոք աստղերն էլ երգեր են գրել «Խոստումը» ֆիլմի համար:

bottom of page