Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Մշակույթի խաչմերուկ. հունվար, 2018

Նոր տարվա առաջին ամիսը լի էր մշակութային իրադարձություններով։ Ահա դրանցից մի քանիսը, որ կարող էին վրիպել ուշադրությունից։

Հունվարի 30, 2018  |  հեղ.` Creative Armenia

1. Նոր տարին սկսվեց Google-ի կողմից նոր հավելվածի ներկայացմամբ, որը համադրում է սելֆին հայտնի կտավի հետ։ Արդեն ավելի քան 30 միլիոն համադրումներ կան արդեն։

2. Իսկ այդ ընթացքում Մետրոպոլիտեն թանգարանը ցուցադրեց իտալական Վերածննդի վարպետ Միքելանջելոյի ավելի քան  200 աշխատանք։ Նյույորքյան արվեստասեր հասարակությունը տարերքի մեջ էր։

3. Այդուհանդերձ արվեստասերներն այնքան էլ ուրախ չէին Ջենովայում։ Նրանք փոխհատուցում են պահանջում «Մոդիլյանի» հանրահայտ ցուցադրությանը մի շարք կեղծ կտավներ իրենց հրամցնելու համար։

4. «Lumiere» լույսերի փառատոնը լուսավորել էր Լոնդոնը։ Ընդամենը երկու օրով քաղաքը վերածվել էր բացօթյա թանգարանի՝ ցուցադրելով միջազգային արվեստագետների ավելի քան 50 լուսային աշխատանքներ։  

5. Բրիտանացիները ազդարարեցին նաև իրենց սիրելի արվեստին՝ կրկեսին, նվիրված տոնակատարությունների սկիզբը. այն 250 տարեկան է։

6. Այդ ընթացքում Արգենտինայում ընթացնում էր ավանդական «Մալամբո» փառատոնը։ Պարողները մրցում էին հին գաուչո պարեր հիշեցնող երկու ոճերում։

7. Եվ, վերջապես, սկանդալային Հոլիվուդում Մինի Մաուսը հոլիվուդյան փառքի ծառուղում ստացավ իր աստղը։ Նրան շնորհավորելու էր եկել Քեթի Փերին, ով հայտնվեց կարմիր պուտավոր համանման զգեստով։