top of page

Մշակույթի խաչմերուկ. փետրվար, 2018

Ուզո՞ւմ եք մշակույթի մասին տեղեկացված լինել։ Creative Armenia-ն ներկայացնում է փետրվար ամսին արվեստի ոլորտում տեղի ունեցած ամենահետաքրքիր իրադարձությունները։

Փետրվարի 28, 2018  |  հեղ.` Creative Armenia

1. Ելիզավետա թագուհին ապշեցրել է նորաձևության աշխարհը՝ Vogue-ի խմբագիր Աննա Վինթորի հետ հայտնվելով Լոնդոնի նորաձևության շաբաթի ցուցադրություններից մեկի առաջին շարքում։

2. Միևնույն ժամանակ Լոնդոնի գրական հասարակությունը քննարկում էր Շեքսպիրի պիեսների և Ջորջ Նորթի չհրապարակված գործերի միջև գրագողության ծրագրի միջոցով հայտնաբերված նմանությունները։

Screen Shot 2019-01-17 at 3.48.42 PM.png

3. Թուրքական բանտից ազատվելուց հետո թուրք լրագրող Դենիզ Յուջելը վերադարձել է Գերմանիա։ Էրդողանի կառավարությունը նրան ճաղերից այն կողմ էր պահում ահաբեկչության կազմակերպման մեղադրանդքով։

4. Արտհաուսն ու Հոլիվուդը միաձուլվել էին Բեռլինալեում, որտեղ ի թիվս եվրոպացի կինոգործիչների՝ Վես Անդերսոնը և Վիլեմ Դեֆոն արժանացան առանձնահատուկ ուշադրության։

5. «Black Panther»-ը գերազանցում է վաճառքի բոլոր կանխատեսումները՝ նոր էջ բացելով Մարվելի ստուդիաների համար՝ միանգամից վաստակելով 242 միլիոն դոլար։

6. Բրազիլիայում սկսվել են տոնախմբությունները, և զբոսաշրջիկները գրավել են Ռիոն՝ վայելելու ամենամյա դիմակահանդեսը։

7. Գիտության և արվեստի խաչմերուկում Տեսլան վերջապես տիեզերք ուղարկեց SpaceX Falcon-ը՝ առաջին տիեզերամեքենան։

bottom of page