Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2018

Բաց մի՛ թողեք մշակույթի` այս տարվա վերջին նորությունները:

Դեկտեմբերի 28, 2018  |  հեղ.` Creative Armenia

1. Ցուցահանդեսները դեկտեմբերից բռնել են թվայնացման ուղին, ինչպես օրինակ Marshmallow Laser Feast-ը, որն իր դռները բացեց դեպի «Ավատարը» հիշեցնող տրոպիկական մի անտառ։ Պատրանք-ծառերի ու գետակների արանքում ջանք չխնայեցինք ինքներս մեզ հետ կապը վերագտնելու համար։

2. Ձախողված ջանքերով այցելեցինք Բրոդվեյում Շերի շոուի պրեմիերային։ Ամերիկահայ հանրաճանաչ երգչուհին, պարզվեց, երգելու էր իր նմանակի հետ։

3. Տեղափոխվենք Թելբոթի նավահանգիստ, ուր չորեքշաբթի առավոտյան տեղացիներին հանկարծակիի բերեց Բենքսիի նախատոնական նվերը։ Ավտոտնակի պատին պատկերված երեխան Ուելսի այս պողպատե քաղաքում խաղում է մոխրի հետ։

4. Նույն ընթացքում սառցաբեկորները ժամանեցին Լոնդոն նմանատիպ ուղերձ տարածելու նպատակով: «Tate Modern»-ի դիտորդներին թույլատրված էր համտեսել և հոտոտել սառույցը, որը հիշեցնում է ժամանակները մինչև աղտոտումը։

5. Իսկ ուրիշները գերադասեցին համտեսել կոճապղպեղով թխվածքներ: Ջինջըրբրեդ քաղաքը բացեց իր դարպասները ու հրավիրեց լոնդոնցիներին մի աշխարհ` կառուցված սուրբծննդյան ոգով հմայված առաջադեմ ճարտարապետների կողմից: