top of page

Մշակույթի խաչմերուկ. դեկտեմբեր, 2017

Ուզո՞ւմ եք մշակույթի մասին տեղեկացված լինել նույնիսկ տոներին։ Ահա ընտրել ենք դեկտեմբերին արվեստի ոլորտում տեղի ունեցած ամենահետաքրքիր իրադարձությունները։

Դեկտեմբերի 28, 2017  |  հեղ.` Creative Armenia

1. Այս ամիս հայտարարվել են «Ոսկե Գլոբուս» մրցանակի հավակնորդները, որոնց թվում անակնկալ կերպով հայտնվել է Քրիստոֆեր Փլամերը, ով վերջին պահին փոխարինել էր Քևին Սփեյսիին «All the Money in the World» ֆիլմում։

2. Գեթի կենտրոնն այրվում էր մի քանի մղոն դեպի Արևելք հատվածում։ Թանգարանը հազիվ է փրկվել անտառային հրդեհներից, որոնք խժռում էին Կալիֆորնիայի լեռները։

3. Իսկ Նյու Յորքում Գրեմմին հանդես եկավ ի՛ր հայտարարությամբ։ Երկու հայ է նոմինացվել մրցանակի համար. լեգենդար կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը և Երևանի Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական նորանշանակ ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։

Screen Shot 2019-01-21 at 12.36.52 PM.pn

4. 16-րդ դարի աշխարհի ամենամեծ քարտեզը՝ բաղկացած 60 առանձին կտորներից, վերջապես վերականգնվել է։ Եվ այն նման չէ աշխարհին։

Screen Shot 2019-01-21 at 12.38.13 PM.pn

5. Քրիստոֆ Ուոլցը նորից բեմում է, բայց այլ առիթով։ «Անփառունակ սրիկաներ»-ի սիրված դերասանն Անտվերպենում է Վերդիի «Falstaff» օպերան բեմադրելու համար։

Screen Shot 2019-01-21 at 12.38.20 PM.pn

6. Եվ իհարկե «Վերջին Ջեդայը»։ «Աստղային պատերազմներ»-ի ութերորդ մասը հանդիսատեսի և քննադատների ուշադրության կենտրոնում է։ Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ռայըն Ջոնսոնն է։

bottom of page