top of page

Փաշինյանը, Թանգյանը և Մակունցը` Creative Armenia-ի մեկամյա հոբելյանին

Creative Armenia - AGBU Fellowship-եր՝ բացահայտելու նորարար արվեստագետների

Հուլիսի 7, 2018  |  հեղ.` Creative Armenia

main.jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է «մշակութային հեղափոխությունը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Creative Armenia-ի խորհրդի անդամներ Սերժ Թանգյանը և Արսինե Խանջյանը, պետական պաշտոնյաներ, դեսպաններ ու հարյուրավոր հյուրեր Հայաստանի Ազգային պատկերասրահի դահլիճում տոնում էին այս ուշագրավ կազմակերպության առաջին տարեդարձը։ Creative Armenia-ն նորարարական արվեստի գլոբալ հիմնադրամ է հայ ժողովրդի համար:

Ծրագրերի տնօրեն Տաթևիկ Մանուկյանը խոսեց կազմակերպության գլխավոր նպատակի իրականացմանը միտված ուղղությունների մասին` հայտնաբերել, աջակցել, ստեղծել արտադրանք ու խթանել տաղանդավոր արվեստագետներին ու նրանց գործերը արվեստի բոլոր ճյուղերում: Իսկ հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը ներկայացրեց զարգացող «մշակութային կոալիցիան», որը պատրաստակամ է արվեստին Հայաստանում մոտենալու առավել լրջորեն և ռազմավարական տեսանկյունից:

Նա ի նկատի ուներ հիմնադիր գործընկեր JHM բարեգործական հիմնադրամը, հաղորդակցության գծով գործընկեր Ucom-ը և ՀՀ Մշակույթի նախարարությունը։ Վերջինիս հետ Creative Armenia-ն շաբաթներ առաջ ստորագրեց մասնավոր-պետական համագործակցության հուշագիր` վերակենդանացնելու արվեստն ու կառուցելու ստեղծարար արդունաբերության ոլորտը: «Շատ ուրախ եմ, որ հաջողվեց մեր համագործակցությունը», - ասաց նախարար Մակունցը: «Հաջողություն եմ մաղթում մեր գործին, և ամենամեծ նվիրումով ենք աշխատելու` վառ պահելով ստեղծարար միտքը»:

Տոնական միջոցառումը ծառայեց նաև որպես հարթակ՝ հայտարարելու նոր համագործակցության մասին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ։ Creative Armenia - AGBU Fellowship-եր նոր ծրագիրն ուղղված է նորարար տաղանդավոր արվեստագետներին արվեստի բոլոր ոլորտներում։ Այս մեկամյա fellowship-երն առաջարկելու են ֆինանսավորման, խորհրդատվության և աջակցության փաթեթ բացառիկ ստեղծարար արվեստագետների համար։ ՀԲԸՄ-Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը տվեց հայտերի ընդունման մեկնարկը՝ creativearmenia.org/fellowships և agbu.org/creativearmenia կայքերում:

Ամենաթեժ պահին բեմ բարձրացավ ռոք-աստղ Սերժ Թանգյանը և խոսեց «մշակութային հեղափոխության» մասին՝ ներկայացնելով իր՝ նախորդ տարվա Creative Armenia-ի հետ համատեղ նախաձեռնած «7 նոտա» երաժշտական մարտահրավերի հաղթողին։ Ավելի քան 60 երկրներից եկած հազարավոր հայտերից երկու հաղթողների միջև կիսվեց 5,000 ԱՄՆ դոլար դրամային մրցանակը։ Եվ նրանցից մեկը՝ Մարիամ Պետրոսյանը, որը այստեղ՝ դահլիճում էր, կատարեց իր հուզիչ ստեղծագործությունը։

Serj's speech.jpg

Creative Armenia-ի հիմնադիր խորհրդի անդամ Սերժ Թանգյանը խոսում է «7 նոտա» երաժշտական մարտահրավերի մասին

Եվ վերջում, բնականաբար, այս հեղափոխության առաջնորդը հրավիրվեց եզրափակիչ խոսք ասելու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հեղափոխության կենսական նշանակության մշակութային ասպեկտի մասին, որ բացահայտվեց Հայաստանում:

«Սա պայքար էր բռնության մշակույթի և սիրո մշակույթի միջև», ասաց նա: «Եվ սիրո մշակույթը հաղթեց»:

bottom of page