Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Դիտարկեք ծառը 

Եվ դրա ճյուղերն արվեստի և գիտության մեջ 

Հոկտեմբերի 4, 2019  |  հեղ.` Անուշ Տեր-Խաչատրյան

Խոհեմ կաղնուց մինչև լացող ուռենին՝ գրողներն, արվեստագետներն ու գիտնականները հիացել են ծառերով այն ժամանակից ի վեր, երբ մարդկային նշանավոր արկածը սկսվեց մի ծառի տակ 

Ջեյն Գուդոլլի հաճարենին 

Մինչ պրիմատոլոգ և մարդաբան Ջեյն Գուդոլլը Անգլիայից կուղևորվեր դեպի Գոմբե՝ ուսումնասիրելու շիմպանզեների գրեթե չուսումնասիրված աշխարհը, մի փորձառություն, որը վերածեց իր հեղափոխական «Իմ ընկերներ վայրի շիմպանզեները» գրքի, նրա մանկությունն արդեն իսկ արմատավորվել էր բնության մեջ, իսկ նրա բնական միջավայրի կենտրոնն իր սիրելի հաճարենին էր։   

Գուդոլլը ժամեր շարունակ մնում էր ծառի վրա՝ իր հետ վերցնելով պաշարներ, որոնք կհագեցնեին նրա ինտելեկտուալ և ֆիզիկական քաղցը։ «Ես ունեի մի փոքրիկ զամբյուղ, որը կապում էի մի երկար պարանի ծայրին, որի մյուս ծայրն էլ կապված էր իմ ճյուղին։ Ծառը մագլցելուց առաջ զամբյուղս լեփ-լեցուն պաշարներով էի լցնում, իսկ վերևում դատարկում պարունակությունը՝ Տարզանի գիրք, պահած թխվածքի կտոր, երբեմն էլ տնային աշխատանքս»։ Նա այնքան էր սիրում հաճարենին, որ թղթի վրա խզբզել էր «Վերջին կամք և կտակ» ու փոխանցել իր տատիկին՝ Դենիին, որպեսզի վերջինը իրավաբանորեն իրեն նվիրեր ծառը։    

Ավելի ուշ Գուդոլլը ականատես կլիներ Վոլլեմի սոճուն, մի ծառատեսակ, որը անցել էր տասնյոթ սառցե դարաշրջան, և կհիանար Կամբոջայի խեղդող թզենիով։ Տպավորված ծառերի սարսռու գեղեցկությամբ և արդեն հասկանալով բնությանը՝ Գուդոլլի վաղ թղթաբանական սեփականությունը վերածվեց բնության հանդեպ հավերժական երախտապարտության։   

Էնի Դիլլարդի մանգլենիները 

Գրող Էնի Վիլլարդը հիացած էր մանգլենիներով՝ թափառական ծառեր, որոնք լողում են օվկիանոսի վրա, միանում այլ մանգլենիների կամ թափոնների և գոյատևում չնայած անտուն լինելու բոլոր դժվարություններին։ 


«Եթե գոյատևումը արվեստ է, ապա մանգլենիները արվեստագետներ են, ոչ միայն իրենց գեղեցիկ գոյությամբ՝ իրենց հարթ կեղևով, փայլուն տերևներով, փխրուն առեղծվածային թփուտներով, այլև որ գոյատևում են անտուն ջրի վրա՝ որպես շրջիկ կղզյակներ, որպես ուղղաձիգ և ազատ ծառեր»։ ​

Այս ստոիկ ծառերը, որոնք տարածված են Ֆլորիդայի և Գալապագոսի տրոպիկական ջրերում, ապրում են աղմկալի քամու և փխրուն, խաղաղ ջրերի շրջանցիկ տիրույթում։ Ցունամիների ժամանակ ափից պոկվելով՝ դրանք քշվում են դեպի օվկիանը։ Ցույց տալով իրենց բացահայտ դիմադրությունը աղի օվկիանոսին՝ արտահանում են աղը տերևների միջով և դառնում ֆլորայի դժվարությունները հաղթահարող բույսեր։  

Արթուր Հենրի Յանգի «ծառերը գիշերվա մեջ» 

1/3

Գրող և մուլտիպլիկատոր լինելու հետ հանդերձ Արթուր Հենրի Յանգը «Saturday Evening Post»-ի համար ստեղծեց իր անրջային ծառերի իլյուստրացիաների շարքը. մարդակերպ ծառերի սառսռու կերպարանքների, որոնք վարպետի ձեռքով և սև թանաքով կյանքի էին կոչվել։     

«Մի ամառային գիշեր, երբ պատուհանիցս դուրս նայում էի ծառապատ բլուրներին, ինձ թվաց, թե ընձուղտների քարավան է շարժվում երկնքով։ Դրանք իհարկե ծառերի էին, բայց շատ նման էին ընձուղտների, որպեսզի երևակայությունս շարժեին բացահայտելու սաղարթի ձևավորման այլ պատկերներ», — նկատել էր Յանգը՝ իր թանաքե ընձուղտներին կյանքի կոչելով։   

 

Յանգի ծառերը կարծես մելանխոլիկ ֆիլմի անհամատեղելի կերպարներ լինեն՝ նկարահանված օրվա արևամուտից մինչև կեսգիշեր ձգվող սյուրռեալ ժամանակահատվածում։ Մինչ իր բուսական արարածներից մեկը իր ծանր բեռն է քարշ տալիս լանջով, իբրև Սիսիփոսի մի բուսատեսակ, մեկ ուրիշը իր մերկ ու բարակ վերջույթները ձգում է դեպի երկինք, մինչդեռ երրորդը քարանում է բնության զայրույթի պահին։ 

Աստվածաշնչի վառվող թուփը 

Ծառերը գրավել են նաև աստվածաշնչյան պատմությունները, երբեմն չափից շատ՝ սկսած օձի կողմից նվաճված Իմաստության ծառից, որից Ադամն ու Եվան քաղեցին իրենց բաժին ինքնագիտակցությունը, մինչև վառվող թուփը, որում ժամանակավոր բնակվում էր Աստված։    

Հին կտակարանի երկրորդ գրքում Սինայ լեռան վրա Մովսեսը տեսնում է վառվող թուփը , մի թուփ, որը վառվում, բայց չէր կլանվում կրակի կողմից, մինչդեռ Աստված խոսում է դրա միջից։ Եթե Աստված նույն ինքը ճշմարտությունն է, ապա միայն ճշմարտությունը կարող է դիմադրել կրակին, մինչդեռ սուտը վառվում է ինչպես մեռած փայտը։ 

Սյս համանմանությունը նաև վերաբերում է այնպիսի բնական երևույթի, ինչպիսին անտառային հրդեհներն են։ Այնպես, ինչպես մեռած փայտն է վառվում անտառներում՝ տեղ տալով նոր սերմերի առաջացմանը, ճիշտ այդպես էլ վառվում է այն, ինչ ճշմարիտ չէ՝ թողնելով միայն այն քիչ ճշմարտությունը, որը կա։   

Թոնի Մորիսոնի կեռասենին 

Թոնի Մորիսոնի «Սիրեցեալ» վեպում սև կեռասենին այլ կերպ է աճում. այն աճում է վեպի կերպարի մեջքին, իբրև ստրկության տարիներից մնացած սպի և հիշողություն։  

Չնայած կեռասենին բազմաճյուղ և բերքիծ ճկռած սպիների ցանց է, Մորիսոնը դրան սովորաբար հղում է որպես իրական ծառ։ «Ես մեջքիս ծառ ունեմ և տանս մեջ ուրվական, ու ոչինչ դրանց միջև բացի իմ դուստրը, որը գրկումս է»։  

Սև կեռասենին, որի պտուղները թունավոր են, սովորաբար աճում է Վիրջինիայում և Հյուսիսային ու Հարավային Կարոլինաներում, որոնք ստրկության էպիկենտրոններն են եղել։ Ծառը ուղղակիորեն խոսում է Մորիսոնի մետաֆորի մասին, այդպիսով դարձնելով նրա լեզուն դիպուկ, մինչ նա ստեղծում է իր պատկերների շոշափելի մակերեսները։ 

ՀԵՂԻՆԱԿ

Անուշ Տեր-Խաչատրյանը գրող է, ապրում է Երևանում: