Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Կարո՞ղ ես ստվեր որսալ

Լուսանկարչության մեր նոր մարտահրավերը շնորհում է 2,000 ԱՄՆ դոլար՝ որպես գլխավոր մրցանակ  

Մարտի 11, 2019  |  հեղ.` Creative Armenia

Creative Armenia-ն հայտարարում է նոր ստեղծարար մարտահրավեր` երեսնօրյա ժամկետով. 2,000 ԱՄՆ դոլար կշնորհվի այն լուսանկարչին, ով մեկ լուսանկարի միջոցով ամենանորարար կերպով կցուցադրի ստվերներ։

 

Մարտահրավերը բաց է բոլորի համար։ Չկան ժանրային, տարիքային, ազգային կամ բնակության վայրի սահմանափակումներ։ Արվեստագետները պետք է ներկայացնեն միայն մեկ լուսանկար և համառոտ դիմում-հայտ։ Դիմումների վերջնաժամկետը 2019թ.-ի ապրիլի 11-ն է։ Մանրամասներին ծանոթանալու և դիմումներ ներկայացնելու համար այցելեք՝ creativearmenia.org/shadows կայքէջը։  

 

Creative Armenia-ի կողմից կազմակերպված և Ucom-ի հովանավորությամբ այս մրցույթը մեր ստեղծարար մարտահրավերների շարքից է։ Նախորդ մարտահրավերները ներառել են Սերժ Թանգյանի երաժշտական մարտահրավերը և Թերրի Ջորջի կինոմարտահրավերը։ Ավելին իմանալու համար այցելեք՝ creativearmenia.org/challenges կայքէջը։