Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

«7 նոտա»-ների հետևում

Հարցազրույց Լուսինե Հովհաննիսյանի, Լիլիթ Եփրեմյանի և Միքայել Ոսկանյանի հետ

Հունիսի 27, 2018  |  հեղ.` Creative Armenia

2017 թ.-ի հոկտեմբերին «System of a Down» ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանգյանը մարտահրավեր նետեց երաժիշտներին ամբողջ աշխարհով մեկ՝ շարունակել իր գրած 7 նոտաներն ու նոր երգ գրել։ Հազարավոր երաժիշտներ աշխարհի ավելի քան 60 երկրներից մրցեցին բոլոր ժանրերի, ոճերի եւ տրամադրությունների հեղինակային ստեղծագործություններով։ Արդյունքը՝ «The 7 Notes Experiment»-ն էր։

Սակայն նախքան հայտերը կհասնեին Թանգյանի գլխավորած ժյուրիին Creative Armenia-ն ապահովեց դրանց նախնական խիստ գնահատումը։ Երաժշտական ոլորտի մասնագետները ողջ աշխարհից մասնակցել են այս գործընթացին: Նրանց կազմում էին նաև երեքը Հայաստանից ՝  Լուսինե Հովհաննիսյան, Լիլիթ Եփրեմյան և Միքայել Ոսկանյան։

Մենք նրանց մի քանի հարց ուղղեցինք՝

Q.: Բավարարվա՞ծ եք «7 նոտա» երաժշտական մարտահրավերի արդյունքներով։

Լիլիթ Եփրեմյան: Ուրախ էի աշխարհի տարբեր երկրներից, տարբեր տարիքային խմբերի ու տարբեր ժանրերում ստեղծագործողների կողմից նման ակտիվ արձագանքի համար: Ազատ ու լայն մրցակցություն էր։ Եվ կային այնքան բազում ստեղծագործություններ, որոնք արժե ձայնագրել և լսել ամեն օր։

Q.: Ակնկալո՞ւմ էիք արդյոք, որ 7 նոտայից այդքան տարբեր ստեղծագործություններ կծնվեն։

Լուսինե Հովհաննիսյան: Լինելով նաև բժիշկ, երաժշտից բացի, կարող եմ ասել, որ Երկրի վրա կյանքի հիմքում մեկ այբուբեն է՝ կազմված չորս տարրերից ՝ Թիմին, Ցիտոզին, Ադենին, Գանին։ Այդուհանդերձ, դեռեւս չենք տեսնում երկու մարդ, որ կրկնում են միմյանց: Եվ ուրեմն որտեղի՞ց են գալիս այդ բոլոր մեղեդիները։ Այն նույն ծիածանի երաժշտական «գունային սպեկտրից»:

Q.: Հավատո՞ւմ եք նմանատիպ մրցույթների։

Միքայել Ոսկանյան: Շատ եմ կարևորում նման մրցույթները, քանի որ նախ ստեղծվում է երաժիշտների ինքնաարտահայտման բավականին լայն հարթակ, իսկ մարտահրավերն իր հերթին զարգացնում է ստեղծագործ միտքը։
 

Q.: Ի՞նչը Ձեզ ամենաշատը տպավորեց «7 նոտա» երաժշտական մարտահրավերում։

Լուսինե Հովհաննիսյան: Նորվեգական «Aramazd's lament»-ից մինչև երբևէ ամենակարճ դաշնամուրային կոնցերտը , Մարոկկոյի ռոք-խմբի քաղաքական երգիծանքից մինչև 20-ամյա հայ երիտասարդի «թվային» նախերգանքը, բրազիլական սամբայից մինչև ծանր ռոք, հիփ-հոփ ու ռեփից մինչև հայ երիտասարդի ֆլամենկոն. այս «7 նոտա» մարտահրավերը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երաժշտությունը չունի սահմաններ։ Այսպիսով, ես փոքր-ինչ կփոխեի մեծն Գալիլեոյի խոսքերը՝ ասելով, որ երաժշտությունը «այն լեզուն է, որով Աստված ստեղծել է տիեզերքը»։