Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Ինչ է «ARTBOX»-ը 

Նախքան հայտը ուղարկելը, համոզվեք, որ ծանոթ եք ծրագրի նկարագրությանը և պատրաստեք անհրաժեշտ նյութերը։ Վերջնաժամկետ՝ մայիսի 1, 2020։ 

«ARTBOX»-ի նկարագրությունը

«ARTBOX»-ը, հովանավորված Creative Armenia-ի կողմից, ստեղծարար ինկուբատոր է, որը տրամադրում է չորս փուլով աջակցություն։ Դրանք են՝ զարգացում, ներդրում, արտադրում և խթանում։ Աջակցությունը տրամադրվում է այն ստեղծարար նախագծերին, որոնք համապատասխանում են «3P» չափանիշին, հետևաբար. 

  1. Հզոր են — ունեն հզոր ստեղծարար գաղափար 

  2. Պրակտիկ են — հետապնդում են գաղափարը կյանքի կոչելու իրատեսական պլան 

  3. Շահութաբեր են — հիմնված են արևտրային հաջողության նպատակի և ներուժի վրա

Նախագծերը կարող են ընտրվել «ARTBOX»-ի մեկ կամ բոլոր աջակցության փուլերն անցնելու համար։ 

«ARTBOX»-ի չորս փուլերը 

«ARTBOX»-ի չորս փուլերն են. զարգացում, ներդրում, արտադրում և խթանում։ ​Նախագիծը կարող է ստանալ մեկ կամ մի քանի փուլի աջակցություն։ Հաջորդող փուլ անցնելու համար, այն պետք է գնահատվի և արժանանա հավանության։ 

 

Զարգացում — Նախագծի արտադրողի ուղորդությամբ, «ARTBOX»-ը օգնում է մշակել բիզնես և ստեղծագործական պլան։ 

Ներդրում — Եթե ստեղծագործական և բիզնես պլանները հավանության արժանանան, «ARTBOX»-ը  հավանական ներդրում կկատարի նախագծում։ Նման ներդրումը կատարվում է փոխհատուցման հիմունքով և ստացված հասույթը վերադառնում է «ARTBOX»-ին՝ նոր նախագծերի աջակցության համար։ 

Արտադրում — Այս փուլում, «ARTBOX»-ը ստանձնում է համարտադրողի դեր՝ նշանակելով Creative Armenia-ի արտադրողի, ով ապահովում է արդյունավետ և շահավետ արտադրական գործընթաց։ 

Խթանում — Երբ ձեր նախագիծը պատրաստ է թողարկման, «ARTBOX»-ը աջակցում է տարածման, շուկայավարման, և հանրայնացման գործում՝ միասին հասնելու ստեղծարար և առևտրային հաջողության։ 

 

 

Ովքե՞ր կարող են դիմել

Հայկական ծագում կամ Հայաստանին իմաստալի առնչություն ունեցող նախագիծ ներկայացնող արվեստագետները և արվեստի արտադրողները կարող են դիմել։ «ARTBOX»-ը նախագծերը կգնահատի վերոնշյալ «3P» չափանիշների հիման վրա։  

Դիմումների ընթացքը

«ARTBOX»-ը ընդունում է հայտեր մինչև մայիս 1, 2020 վերջնաժամկետը։ Նախագծերը կանցնեն եռամսյա ​դիտարկում։ Ընտրված դիմորդները կհրավիրվեն ուղարկելու հավելյալ նյութեր և միանալու վիդեո հարցազրույցի՝ վերջնական գնահատման նպատակով։   

Հայտերն ընդունվում են բացառապես Typeform դիմումների հարթակում։ 

Նախքան դիմելը 

Նախքան Typeform հարթակում հայտը լրացնելը, խնդրում ենք համոզվել, որ ունեք հետևյալ նյութերը (PDF կամ .doc ձևաչափով)։ Հայտը լրացնելը ձեզանից կխլի առավելագույնը 15 րոպե։ 

  • 60 վայրկյան տևողությամբ վիդեո ելույթ — Սրան վերաբերվեք իբրև «ելույթ վերելակի համար»։ Համառոտ ներկայացրեք ձեր նախագիծը և ինչու մենք պետք է ցանկանանք աշխատել ձեզ հետ։ Տեսագրությունը պետք է ունենա լավ որակ։ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ. ընդունելի ձևաչափերն են՝ MP4, AVI, FLV, MOV։ Առավելագույն չափն է՝ 10MB։

  • Մեկ էջի սահմաններում ինքնանկարագիր — մեկ էջում պատմեք ձեր և ձեր ստեղծագործական գործունեության մասին, և թե ինչու է նախագիծը կարևոր ձեզ համար։ 

  • Մեկ էջ նախագծի համառոտագիր — Մեկ էջի սահմաններում պատմեք ձեր նախագծի մասին և ներկայացրեք, թե ինչպես է այն համապատասխանում «3P» չափանիշին։ 

  • Լրացուցիչ նյութեր (ոչ պարտադիր) — Դուք պարտավոր չեք, բայց կարող եք ուղարկել մեկ տեսագրություն, մեկ նախագծի պորտֆոլիո կամ այլ պարագա, որը կարող է օժանդակել ձեր հայտին։ 

  • Նախագծի բյուջե — Մեկ էջի սահմաններում, ներկայացրեք նախագծի բյուջեի համառոտ նկարագիր և բաժանում։ Ներառեք բոլոր ձեռք բերված դրամաշնորհների կամ ներդրումների համառոտագրեր։ 

  • Նախագծի ժամանակացույց — Ներկայացրեք նախագծի իրականացման հիմնական ժամանակացույցը։ 

  • Ներկայի CV։ 

Հաճախ տրվող հարցեր

- Կարո՞ղ եմ դիմել թիմով։

Այո։ Սակայն հետագա «ARTBOX»-ի հետ հաղորդակցության համար մեկ անձ պետք է ներկայացվի որպես առաջնորդ արտադրողը։ Եթե նախագիծը համագործակցային հիմքեր ունի, կարևոր է նշել նախագծում ընդգրկված բոլոր անձանց անունները և համապատասխան դերերը։  

- Ի՞նչ նկատի ունեք «ներդրում» ասելով։

 

«ARTBOX»-ի տրամադրած բոլոր ծառայությունները փոխհատուցվող ներդրումներ են։ Մեր ներդումները կարող են լինել ծառայության տեսքով (խորհրդատվություն, արտադրական աջակցություն) կամ ֆինանսական։ 

- Ովքե՞ր են գնահատում նախագծերը։ 

Creative Armenia-ի անձնակազմն է գնահատում բոլոր հայտերը՝ ըստ խորհրդի կողմից հաստատված մեթոդի և առաջատար մշակութային մասնագետների և արվեստագետների հետ խորհրդակցության։ 

- Արդյունքների մասին ե՞րբ կտեղեկանամ։ 

Նախնական հայտը ներկայացնելուն հաջորդող վեց ամսվա ընթացքում, «ARTBOX»-ի անձնակազմը կապ կհաստատի ընտրյալ դիմորդների հետ էլ. հաղորդագրությամբ։ 

- Կարո՞ղ եմ նորից դիմել։

 

Եթե ձեր նախագիծը չի ընտրվել, կարող եք նորից դիմել ավելի զարգացված պլանով կամ մեկ այլ նախագծով, որն ավելի է համապատասխանում «»ARTBOX»-ի պահանջներին։ Սակայն, մեկ արվեստագետը մեկ տարվա մեջ կարող է դիմել առավելագույնը երկու անգամ։