Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Սերժ Թանգյանը ներկայացնում է 7NotesExperiment.com կայքը

Այս նոր հարթակը ներառում է Թանգյանի՝ 5,000 ԱՄՆ դոլար մրցանակով երաժշտական մարտահրավերի  մասնակից 500 ստեղծագործություն՝ այդ թվում լավագույն 100-ը։ Հաղթողի անունը պարզ կդառնա շուտով։

Փետրվարի 7, 2018  |  հեղ.` Creative Armenia

Այսօր Սերժ Թանգյանը ներկայացրեց 7NotesExperiment.com կայքը՝ թվային բաց հարթակ, որտեղ տեղ են գտել 60 երկրներից ստացված տարբեր ժանրերի հարյուրավոր ստեղծագործություններ։ Իրարից լիովին տարբերվող այս ստեղծագործությունները մեկ ընդհանրություն ունեն. դրանք բոլորն սկսվում են միևնույն 7 նոտաներով։

 

2017թ.-ի հոկտեմբերին System of a Down-ի երաժիշտը, Creative Armenia-ի հետ համատեղ, մարտահրավեր նետեց երաժիշտներին ողջ աշխարով մեկ` ստեղծելու մեղեդիներ, որոնք կսկսվեն Սերժի առաջարկած 7 նոտաներով: Մարտահրավերը մեծ արձագանք գտավ:

Իբրև «մշակութային փորձ»՝ թվային այս նոր հարթակն իրենից ներկայացնում է Սերժ Թանգյանի մարտահրավերի վերջին փուլը։ Հազարավոր դիմումներից 500-ն են տեղ գտել 7NotesExperiment.com-ում, որոնցից առանձնացվել է լավագույն 100-ը: Այս 100-ից միայն մեկն է հաղթելու 5,000 ԱՄՆ դոլար մրցանակը, որը կհանձնվի ավելի ուշ` այս ամիս:

Ժյուրիի անդամներն են System of a Down խմբի բաս-կիթառիստ Շավո Օդաջյանը, Capital Cities խմբի աստղ Սեպուհ Սիմոնյանը, ջազ ֆենոմ եւ կոմպոզիտոր Տիգրան Համասյանը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, UCLA համալսարանի Herb Alpert երաժշտական դպրոցի պրոֆեսոր եւ հիմնադիր դեկան Ջուդիթ Սմիթը եւ հայտնի ռոք աստղ ու հենց ինքը՝ մարտահրավերի հեղինակ Սերժ Թանգյանը։

 

Սերժ Թանգյանն ու Creative Armenia-ն շնորհավորում են ընտրված բոլոր մասնակիցներին։ Այցելե՛ք 7NotesExperiment.com կայք՝ ունկնդրելու նրանց ստեղծագործությունները, և հետևե՛ք իրադարձություններին հաղթողի անունն իմանալու համար։