top of page

Երեք հայեր բար են մտնում

Լուի Արմսթրոնգն արել է դա։ «Գրիֆինների ընտանիքը»՝ նույնպես։ Ալ Պաչինոն էլ է դա արել՝ երկու անգամ։

Փետրվարի 6, 2018  |  հեղ.` Creative Armenia

Screen Shot 2019-01-17 at 6.54.24 PM.png

1. «Գրիֆինների ընտանիքը»

Տոնելու համար իր հաջող վիրահատությունը, որը նրան Պատրիկ Սթյուարթի նման խոսելու ունակություն է շնորհել, «Գրիֆինների ընտանիք»-ի հերոս Փիթեր Գրիֆինը կեսօրն անց է կացնում՝ հայտնի հայերի ցանկ կազմելով։ Նա նշում է երեք հոգու։ Դադարից հետո Փիթերն ավելացնում  է՝ Այսքանը։

«Գրիֆինների ընտանիքը», 5-րդ սեզոն, 14-րդ սերիա

Նրա կողմից հիշատակված հայերն էին՝ Էրիկ Պողոսյանը (նյույորքցի դրամատուրգ ու դերասան, Creative Armenia-ի խորհրդի անդամ), Անդրե Աղասին՝ թենիսի նախկին աստղ, եւ Ջերի Թարքանյանը՝ քոլեջի բասկետբոլի լեգենդար մարզիչ, ով հաղթել է UNLV-ի ազգային առաջնությունում եւ իր կարիերայի ընթացքում եղել է NCAA-ի (Մարզիկների ազգային կոլեգիայի ասոցիացիա) թիրախում։ 70-ականներին NCAA-ի առաջատար քննիչ Դեյվիդ Բերսթը Թարքանյանին անվանել է «գորգավաճառ» (rug merchant)։ Այդ ժամանակ այս արտահայտությունը գործածվում էր որպես էթնիկ վիրավորանք ու ոչ թե հիփսթեր վարսահարդարի համար հարմար անուն։

Ակնհայտ է, որ Փիթեր Գրիֆինը չի հետեւում Քարդաշյաններին։ Կամ 1980-ականների բեյսբոլը։ Ոչ էլ «Կապիկների մոլորակը» ֆրենչայզին։

2. Լուի Արմսթրոնգ - «Դարդանելա»

Լուի Արմսթրոնգի ու Բինգ Քրոսբիի հայտնի կատարմամբ 60-ականների հիթ«Դարդանելան» սիրային ջազ երգ է ՝ գալիք «ալարկոտ» կիրակի կեսօրի համար կատարյալ մեղեդի։ Այս երգի հետ կապված շատ բաներ կարելի է սիրել՝ այդ թվում երգի հերոսուհուն։

Այնտեղ ապրում է միայնակ մի հայ սպասուհի

Դարդանելայի մոտ՝ փայլող աչքերով,

Նայում է նա ծովերին եւ հառաչում,

Եվ հյուսում է իր սիրո կախարդանքն այնպես ծովահարսի պես։

3. Ալ Պաչինո -  «Հեղինակի՛ն, հեղինակի՛ն»

«Գիտե՞ք՝ ինչպես կարելի է տարբերել հային», - բացատրում է Ալ Պաչինոն Դայան Քենոնին։ «Նրանց անունը հանգավորվում է «հայ» (Armenian) բառի հետ»։ Նա չի ասում, որ այն պետք է լավ հանգավորվի։ «Հեղինակի՛ն, հեղինակի՛ն» ընդհանուր առմամբ ինքնակենսագրական ֆիլմում Պաչինոն մարմնավորում է ոմն Իվան Թրավալյանի՝ դրամատուրգ, ով ցանկանում է լինել նաեւ ընտանիքի լավ հայր։ Նա հինգ երեխա ունի, կին, ով նոր է լքել իրեն, սցենարներում փոփոխություններ անելու անվերջ պահանջներ եւ մի դերասանուհի, ով ցանկանում է իր հետ լինել։ Հեշտ իրավիճակ չէ։ Բայց ո՞վ է ասել, որ հեշտ է լինել Ալ Պաչինո՝ նույնիսկ ոչ ամբողջովին, նույնիսկ այլ ազգությամբ։

Ալ Պաչինո - Իվան Թրավալյան («Հեղինակի՛ն, հեղինակի՛ն», 1982թ.)

4. Ալ Պաչինո - «Դուք չգիտեք Ջեքին»

Գրեթե 30 տարի հետո Պաչինոն մարմնավորեց իրական հայ կերպարի՝ նույն իրեն՝ «Բժիշկ մահին»՝ Ջեք Գեւորգյանին. հայազգի հակասական բժիշկ, ով Միացյալ Նահանգներում դրեց էֆթանազիայի սկիզբը։ Հիվանդի՝ իր կյանքին վերջ դնելու իրավունքի պաշտպանության համար իր այս պայքարի ճանապարհին՝ հետաքրքրասեր եւ այլ կերպ մտածող այս բժիշկը բանտ է նստել ու մի քանի անգամ հացադուլ հայտարարել։ Մարդու ո՞ր տեսակն է իր կյանքը նման գործի նվիրաբերում։ Եվ ինչպե՞ս է նրան հաջողվել դուրս մնալ Փիթեր Գրիֆինի ուշադրությունից։

Ալ Պաչինո - Ջեք Գեւորգյան («Դուք չգիտեք Ջեքին», 2010թ.)

bottom of page