Newsletter

Get our news and updates

28/3 Saryan

Yerevan, Armenia

2355 Westwood Blvd. #333

Los Angeles, CA 90064

  • facebook
  • twitter
  • instagram
  • youtube

©2017-2019 by Creative Armenia

Հայտարարում ենք 2020թ.-ի «East-West Resident»

Երեք արվեստագետներ կուղևորվեն Բրյուսելի նշանավոր Վիլա Ամպեն՝ անցկացնելու իրենց ստեղծարար կացությունը 

Փետրվարի 20, 2020  |  հեղ.` Creative Armenia

Creative Armenia-ն և Պողոսյան հիմնադրամը ուրախ են ներկայացնելու 2020թ.-ի «East-West Resident»-ներին, որոնք կուղևորվեն Եվրոպայի սրտում գտնվող Բրյուսելի նշանավոր Վիլա Ամպեն՝ անցկացնելու իրենց ստեղծարար կացությունը։ 


2020թ.-ի ընտրված արվեստագետներն են՝ կինոռեժիսոր Օֆելյա Հարությունյանը, պարուսույց Ռիմա Պիպոյանը և գրող, համադրող Տիգրան Ամիրյանը։ 

«Այս բացառիկ արվեստագետները ներկայացնում են լավագույնն, ինչ Հայաստանը կարող է առաջարկել», — ասաց Creative Armenia-ի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը։ «Մենք հավատում ենք նրանց ապագային և հպարտ ենք նրանց ստեղծագործելու և համագործակցելու այս ապաստարանը առաջարկելով»։

  

Այժմ երկրորդ տարում, «East-West Residency» ծրագիրը ռազմավարական համագործակցություն է Creative Armenia-ի և Պողոսյան հիմնադրամի միջև։ Creative Armenia-ն արվեստի համաշխարհային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը հայտնաբերում, զարգացնում և խթանում է նորարար արվեստագետների արվեստը։ 2010թ.-ից ի վեր, Պողոսյան հիմնադրամը գործարկում է Վիլա Ամպեն արտ-դեկո ճարտարապետական կառույցը և ապահովում դրա մշակութային կարևորությունը՝ մեկ տասնամյակ շարունակ կազմակերպելով արվեստի ցուցահանդեսներ, համերգներ և եզակի ստեղծարար կացության ծրագիր արվեստագետների համար։ 

«Հայ արվեստագետներին Վիլա Ամպենի ստեղծարար կացությունում հյուրընկալելը շարունակական հարստացում է», — ասաց Պողոսյան հիմնադրամի գլխավոր տնօրեն Լումա Սալամեն։ «Այն արտացոլում է հիմնադրամի առաքելությունը, որն արվեստի միջոցով արևելքի և արևմուտքի մշակույթների միջև երկխոսություն ստեղծելն է։ Ստեղծարար կացության ծրագրի մեկնարկից ի վեր, ես ականատես եմ եղել տարբեր մշակույթների արվեստագետների հանդիպումների և տեսել այն կամուրջները և հնարավորությունները, որոնք ձևավորվել են»։  

«East-West Residency»-ի մասին ավելին իմանալու համար խնդրում ենք այցելել creativearmenia.org/residency։